Երբ իշխանությունները «դուխ» կունենան և անվանական ինչ-որ բան կասեն, կստանան համարժեք պատասխան. Տոնոյան
«Այն, որ պարոն Ալեն Սիմոյանը բավականին վառ երևակայություն ունի, որևէ մեկը կասկածի տակ չի առնում»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը՝ անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գրառմանն ու դրա վերաբերյալ Ալեն Սիմոնյանի արձագանքին։
Վերջինս նշել էր, թե ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ֆռեյսբուքյան գրառումը վերաբերվում էր ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանին:
«Ես կարծում եմ, որ Գագիկ Ծառուկյանի գրառման մեջ ով որ պետք է, որ իրեն տեսներ, վստահաբար տեսել է»,-նշեց Տոնոյանը։
Հարցին, թե արդյո՞ք գրառման հասցեատերը Նիկոլ Փաշինյանն էր, Տոնոյանը պատասխանեց՝ ով, որ պետք է իրեն տեսներ, տեսել է. «Մենք իսկապես ուզում ենք ամրագրել այդ հանգամանքը, որ հոգեկան խնդիրներ ունեցող անձինք բարձրաստիճան քաղաքական պաշտոններ չպետք է զբաղեցնեն»։
Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր.
«Կարծում եմ ժամանակն է Սահմանադրությամբ հստակ ամրագրել, որ հոգեկան լուրջ խնդիրներ ունեցող անձինք իրավունք չունենան զբաղեցնել քաղաքական բարձրագույն պաշտոններ՝ վտանգելով երկրի և ՀՀ քաղաքացիների անվտանգությունը»:
Անդրադառնալով նախօրեին իշխանության ներկայացուցիչների հայտարարություններին՝ ուղղված ընդդիմադիր թևին, և հատկապես ԲՀԿ-ին՝ Իվետա Տոնոյանն ասաց, որ իշխանության կողմից կոռեկտությունը շրջանցող արտահայտություններ են հնչել։
«Ես իհարկե, հասկանում եմ, որ իշխանությունները որդեգրել են անհասցե, ակնարկներով համեմված մեղադրանքների գործելաոճը, բայց կարծում եմ, որ այն ժամանակ երբ իրենք կունենան իրենց կողմից շատ սիրված «դուխը» և անվանական ինչ-որ բան կասեն, վստահաբար, կստանան համարժեք պատասխան»,- շեշտեց նա:
Դիտարկմանը, որ իշխանությաններկայացուցիչներն էլ ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանի գրառումներն է համարում ոչ կոռեկտ, անգամ լկտի, Իվետա Տոնոյանն արձագանքեց՝ անկախ անձերից ինձ համար քաղաքականության մեջ բացառապես բարեկրթությունն է դիտարկվում որպես առաջնահերթություն:
«Եթե պարոն Պետրոսյանի առանձին գրառումների կամ մտքերի հետ կապված իշխանություններն ունեն վերապահումներ, իրենց իրավունքն է դրանց մասին խոսելու: Բայց երբ որ գործընթացներն անցնցում են բոլոր խելամտության, բարեվարքության, տրամաբանության բոլոր սահմանները, բնականաբար հերթը հասնում է քննարկումների այսպիսի մակարդակի»,- նշեց ընդդիմադիր պատգամավորը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին