Ի՞նչ եք ուզում Արայիկ Հարությունյանից. Միհրան Հակոբյանը՝ մտավորականներին
Հասարակական-քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ դիմելով մտավորականներին ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջի վերաբերյալ։
Ի՞նչ եք ուզում Արայիկ Հարությունյանից: Ինչու՞ եք լռում: Չգիտե՞ք, որ կրթության ոլորտում կատարվող այլանդակությունների գլխավոր հեղինակն ու պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է: Դուք բոլորից լավ գիտեք, որ ինչպես անհատն է փորձում իր երեխային դաստիարակել է իր պատկերացումներին ու դավանած արժեքներին համահունչ, այնպես էլ պետությունն է կրթական չափորոշիչներով փորձում դպրոցի միջոցով մարդ և քաղաքացի դաստիարակել:
Դուք շատ լավ գիտեք, որ խնդիրը Արայիկ Հարությունյանը չէ, խնդիրը Նիկոլ Փաշինյանն է` իր ստանձնած պարտավորություններով, որ կրթական համակարգի միջոցով փորձում է իր տեսակը վերարտադրել: Անսկզբունք, անկիրթ, անգրագետ, պոռոտախոս, ցինիկ ու ստախոս տեսակը:
Ասենք ու Արայիկ Հարությունյանը հրաժարական տվեց, և ի՞նչ: Ձեր համար առանձնապես ի՞նչ տարբերություն, թե այդ սենյակում ո՞վ է նստելու: Դրանից իրողությունները փոխվելու՞ են: Ուզու՞մ եք այս այլանդակության վերջը տալ, ուզու՞մ եք խնդիրը լուծել` իրերն անվանեք իրենց անուններով ու պետության ղեկից հեռացրեք Նիկոլ Փաշինյանին»։
Հարակից հրապարակումներ`
- Արսեն Ջուլֆալակյանը բանավեճի է հրավիրում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին
- Խորհրդարանը մերժեց Արայիկ Հարությունյանի հրաժարականի հարցապնդումը
- ՀՅԴ երիտասարդները սպասում են կառավարության առաջիկա նիստին
- Արայիկ Հարությունյանն ու ողջ ՔՊ կուսակցությունը հեղափոխության գաղափարի պղծողներն են. Կարպիս Փաշոյան
- «Երբ ամեն անգամ բողոքի ձայն է բարձրանում, Հարությունյանը սպառնում է քրեական գործերով»
- Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով ԲՀԿ-ն դուրս կգա փողոցային պայքարի. Իսայան
- Լո՞ւրջ եք ասում, որ ուսուցիչները վախի մթնոլորտում են. Արայիկ Հարությունյան
- Արայիկ Հարությունյանին միակ պաշտպանողը կմնա Պետրոս Ղազարյանը. Խաժակյան
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա