Չավուշօղլու. Թուրքիան և Ռուսաստանը մոտ են Լիբիայում հրադադարի հաստատմանը
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Ռուսաստանի և Թուրքիայի պատվիրակությունները Անկարայում կայացած բանակցությունների արդյունքում մոտեցել են Լիբիայում հրադադարի հաստատման վերաբերյալ համաձայնության: Այս մասին գրում է regionmonitor-ը։
«Անկարայում երեկ բանակցություններ են տեղի ունեցել Լիբիայի հարցով, այսօր կլինեն Սիրիայի հարցով: Մենք կարող ենք ասել, որ մոտ ենք Լիբիայում կրակի դադարեցման չափանիշների վերաբերյալ համաձայնությանը»,-ասել է Չավուշօղլուն:
Սրան զուգահեռ, ՄԱԿ-ի կողմից ճանաչված, Լիբիա ազգային համաձայնության կառավարության ղեկավար Ֆայեզ Ալ-Սարաջը հայտարարել է, որ հոկտեմբերի վերջին մտադիր է լիազորությունները վայր դնել: Սարաջը նշել է, որ իր կառավարությունն ամենասկզբից չէր կարող աշխատել «նորմալ պայմաններում» և ամեն օր ենթարկվում էր «ներքին և արտաքին դավադրությունների» :
Հարակից հրապարակումներ`
- Արտաքին քաղաքականության մերձավորարևելյան ու արաբական ուղղությունը սկսում է ավելի լուրջ ընկալվել ՀՀ-ի կողմից․Սաֆրաստյան
- Թուրքիան հայկական համայնքին օգտագործում է որպես թիրախ՝ թյուրքազելու խմբերին համախմբելու համար․ Ռուբեն Սաֆրաստյան
- Լիբիայի հակամարտության կողմերը իրենց կողմնակիցներին կոչ են արել դադարեցնել կրակը
- Ռուսաստանն ու Թուրքիան երկխոսում են Լիբիայում հրադադար հաստատելու նպատակով
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան