Առևտրականները ստացել են բացասական պատասխան, մեծ ցույց են անելու
Վաղը կառավարության դիմաց հավաքվելու են տնտեսվարողները, մասնավորապես հագուստ և կոշիկ ներկրողներն ու վաճառողները, քանի որ իրենց հարցին այդպես էլ դրական լուծում չի տրվել: Նրանք դեմ են մաքսային նոր կանոնակարգումներին, գնային քաղաքականությանը: Արդեն մի քանի անգամ բողոքի ակցիաներ են իրականացրել՝ բարձրաձայնելով իրենց խնդիրն ու ներկայացնելով պահանջը:
«Բացասական պատասխան ենք ստացել՝ ոչ մի փոխզիջման չեն գնալու, ոչ մի ժամկետներ մեզ չեն տալու: ՊԵԿ-ից են ասել, տղաներն ասացին: Վաղը մեծ ցույց է լինելու: Վաղն առավոտյան շուկաները փակ են լինելու, գործադուլ ենք անում»,- նշեց կառավարության մոտ հավաքված առևտրականներից մեկը:
Նա հայտնեց, որ պարտավոր էին իրենց դեռ ամիսներ առաջ զգուշացնեին նախատեսվող փոփոխությունների մասին, սակայն իրենց տեղյակ չեն պահել:
«Նոր դրույքաչափերով աշխատելը նշանակում է՝ ժողովուրդ ջան, մի ընկեք մոլերի ոտքի տակ, մաքրվեք»,- ասաց առևտրականը:
«Շարունակելու ենք պայքարը, որովհետև վիրավորված ու ավելի բացահայտ համոզված եմ, որ մեր կառավարության անդամները բանից շատ անտեղյակ են: Տիկին Շուշանիկ Ներսիսյանի բերած թվերն աբսուրդից դուրս են, բանից բեխաբար թվեր են: Ես ահագին ծանոթ եմ շուկային, ինֆորմացված եմ՝ լինելով ընդամենը առևտրական, իսկ Շուշանիկ Ներսիսյանը, լինելով ՊԵԿ փոխնախագահ, այդքան աբսուրդ չպետք է խոսեր: Գտնում եմ, որ մեր այս գործը մեռնում է: Եկել ու կպել են մեր մակարդակի առևտրականներին, բայց պետք է հանգիստ թողնեին, որովհետև մենք մեզանով մարելու էինք, գնայինք»,- ասաց մեկ այլ առևտրական:
Հարակից հրապարակումներ`
- ՊԵԿ նախագահը հանդիպում է ունեցել հագուստ բեռնափոխադրող ընկերությունների հետ
- Առևտրականներն ԱԺ դիմաց են
- ՊԵԿ-ը ժողովրդին իշխանության դեմ է հանում. առևտրական
- Հագուստ ներկրող հարյուրավոր առևտրականներ գործազուրկ կդառնան. Պարսյան
- ՊԵԿ նախագահի տեղակալ. Կարող ենք փաստել, որ խնդրին լուծում չտրվեց
- ՊԵԿ-ը՝ հագուստի և կոշիկի ներմուծմամբ զբաղվող տնտեսվարողների բողոքի ակցիայի վերաբերյալ
- Քաղաքացիներին չգոհացրեց ՊԵԿ պատասխանը
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան