Իսրայելի հետ հարաբերություններ հաստատելու արաբական երկրների շտապողականությունը պայմանավորված է ԱՄՆ ընտրություններով․ արաբագետ
Ըստ Իսրայելի ազգայինն հետախուզական ծառայության` «Մոսադի» ղեկավար Իոսի Քոենի, որն առանցքային դերակատարում է ունեցել Հրեական պետության և ԱՄԷ-ի, Բահրեյնի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում, հնարավոր է՝ մոտ ապագայում Վաշինգտոնում ևս մեկ արաբական երկրի հետ հաշտության համաձայնագիր ստորագրվի։ Այս մասին գրել է արաբագետ Արմեն Պետրոսյանը։
«Իսրայելի հետ հարաբերություններ հաստատելու արաբական որոշ երկրների շտապողականությունը ժամանակային առումով կարելի է պայմանավորել հատկապես ԱՄՆ-ում սպասվող նախագահական ընտրությունների արդյունքների հետ կապված անորոշությամբ, քանի որ այս գործընթացի ճարտարապետը հենց Դոնալդ Թրամփի վարչակազմն է։ Եվ, անշուշտ, չկա որևէ երաշիք, որ Սպիտակ տանը դեմոկրատական վարչակազմի հաստատումից հետո Մերձավոր Արևելքում ներկայում ընթացող շրջադարձային իրադարձությունները շարունակականություն կունենան։
Հետևաբար, այն արաբական պետությունները, որոնք էական զգայունություն, ներգրավվածություն չունեն պաղեստինյան հիմնախնդրի կարգավորման հարցում, բայց դրա պատճառով սահմանափակված են Իսրայելի հետ հարաբերությունների հաստատման տեսանկյունից, ինչպես նաև փորձում են առավելագույն օգուտ քաղել միջնորդի դերակատարում ստանձնած ամերիկյան վարչակազմից՝ որոշակի ակտիվություն են դրսևորում՝ մինչև ԱՄՆ-ի նախագահի ընտրությունները «Իսրայելի հետ խաղաղության հաստատման շքերթին» միանալու հարցում»,-գրել է Արմեն Պետրոսյանը։
։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին