Գիտնականները պատրաստվում են ստեղծել Վենետիկի «թվային ավատար»
50 տարվա ընթացքում 2019 թվականի նոյեմբերին Վենետիկում տեղի ունեցած ամենամեծ ջրհեղեղից հետո, վենետիկցի գիտնականներն ու արվեստաբանները միավորվել են, որպեսզի իրենց ուժերի ներածին չափով պահպանեն քաղաքի պատմությունը և արվեստի ամենաթանկ առարկաները: artguide.com-ի հաղորդմամբ, գիտնականների մի խումբ, որոնք աշխատում են Factum Foundation for Digital Technology in Conservation-ի շրջանակում, թվային սկանավորման միջոցով պատրաստվում են ստեղծել քաղաքի «թվային ավատար»:
Թիմի ղեկավար Ադամ Լոուն նպատակ ունի ստեղծել ամբողջ Վենետիկի 3D մոդելը, որով ներկայացվի այն մինչև իրական ֆիզիկական քաղաքը ամբողջովին փլուզվի կլիմայի փոփոխության պատճառով:
Փորձագետների տվյալների համաձայն, կլիմայի փոփոխության պատճառով մինչև 2100 թվականը ծովի մակարդակի բարձրացումը կարող է կազմել մոտ 30-60 սմ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա