Իրավունք 20:58 17/09/2020 Հայաստան

Ինչպիսի՞ն է թունավոր ալկոգելի տեսքն ու պատմությունը.Yerevan.Today

Yerevan.Today-ը գրում է. «Ակլոհոլային թունավորման արտառոց դեպքից հետո պարզվում է, որ նույն մահաբեր մեթիլային սպիտով նաև ալկոգել է պատրաստվել և մտել շուկա: Ինչես և սպասվում էր, այս մասին Yerevan.Today-ի հրապարակումը հանրային մեծ հնչեղություն ստացավ: Նկատենք՝ մինչ օրս Ազգային անվտանգության ծառայությունը լուռ է, կասկածելիորեն նույն լռությունն է պահպանում «ժողովրդի» վարչապետը, երկրի թիվ մեկ դեմքը առհասարակ անդրադարձ չի կատարել մեկ դեպքով 48 խեղված կյանքերին (21 մահվան դեպքին) ու պետական կառույցների անպատասխանատու վարքագծին:

Մեթիլ համարվող վտագավոր հումքը, որի ներկրման ու սահամանային անցակետով ներս թողնելու համար, ըստ ընթացակարգի, պարտադիր պետք է ԱԱԾ թույլտվություն ստանա։ Բայց դեպքից 19 օր անց ներկրողի թելը, չգիտես ինչու, չեն գտնում, բանտում են հայտնվել հումքի ընդամենը 1 տոննան շրջանառողները, այսինքն, այս պահին պատասխանատվության են ենթարկվում ներկրված մեծածավալ հումքի ընդամենը մի փոքր մասը վերավաճառած անձինք։

Իսկ ո՞ւր է տանում թունավոր հումքի թելը...

Ինչո՞ւ է այսքան ժամանակ լռում ՊԵԿ նախագահի տեղակալ, գլխավոր մաքսապետ Շուշան Ներսիսյանը, ով, ըստ մամուլի հրապարակումների, Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի ընկերուհին է։

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանն ու ՊԵԿ փոխնախագահ Շուշան Ներսիսյանը

Թունավոր հումքով ալկոգելի պատրաստման մասին մեր հրապարակումից հետո քաղաքացիները մեղադրում էին մեզ, թե ինչու նյութում չէինք հրապարակել այդ ախտահանիչ նյութի անունը՝ շիշը, որպեսզի օգնենք մարդկանց չգնել այն:

Հիշեցնենք, թունավոր ալկոգելի մասին տեղեկատվությունն ստացել էինք ալկոհոլային թունավորման դեպքով կալանավորված Ավետիք Վարդանյանի փատաբան Վարդգես Գևորգյանից․ նա  Yerevan.Today-ին տված հարցազրույցում հայտնել էր, որ տվյալ սպիրտային հումքը որը հետագայում մարդկային մահերի ու խաթարված առողջության պատճառ է դարձել, իր պաշտպանյալ Ավետիքը ձեռք է բերել պարբերաբար նույն անձից ու դրանից քանիցս ախտահանիչ նյութ է արտադրել-մտցրել շուկա՝ վտահ լինելով, որ այն վտանգավոր չէ:

Փաստաբան Վարդգես Գևորգյանը

Մինչդեռ Քննչական կոմիտեն Yerevan.Today-ին տված պաշտոնական պատասխանում հայտնում է, որ «փորձանմուշներ վերցվել են նաև Ավետիք Վարդանյանի մատնանշած վայրից առգրավված սպիրտից, որում ևս հայտնաբերվել է մեծ քանակությամբ մեթիլ սպիրտ»:

 

 

Նկատենք՝ ՔԿ-ն մինչ օրս զգուշավոր «գաղտնապահությամբ» չի հայտարարում, որ իրականում Արմավիրում գրանցված ալկոհոլային թունավորման դեպքից հետո Երևանում, Կոտայքում, Մասիսում հաջորդիվ գրանցված մահվան թեպքերը ամենևին էլ կոնյակագործ Աշոտ Հովսեփյանի մատնահետքերով չեն, սրանք բոլորն իրականում առանձին դրվագներով լրիվ տարբեր հանգամանքներում կատարված դեպքեր են։

Մեր հետաքննությամբ պարզել ենք ենթադրյալ թունավոր ալկոգելի անվանումը` «Bariton»

Այն տարածված է շուկայում և ցավալիորեն, անգամ այս պահին, մեր տեղեկատվությամբ, տեսչական մարմինների միջոցով չի հավաքագրվել խանութներից։ Անգամ առկա է մեծածախ առևտրի մեկ-երկու կետում։ Ավելին, List.am վաճառքի պոպուլյար հայտարարությունների կայքում այն ևս ակտիվ շրջանառվում է...

 

Արտադրող ընկերություն, որպես այդպիսին, գրանցված է  «Վարդուհի Բագրատյան» ԱՁ-ով: Արդարադատության նախարարության պետռեգիստրի տվյալներից տեղեկանում ենք, որ գրանցված է  2020 թվականի հուլիսին,  զբաղվում է լվացման և մաքրման նյութերի արտադրությամբ, գործունեության վայրը՝ Արարատի մարզ, Վերին Արտաշատ գյուղ: Վերջին լիցենզիան ձեռնարկատերն ստացել է Ստանդարտների ազգային ինստիտուտից՝ պանդեմիայի բռնկման օրերին․ ընդ որում՝ երեք տարի ժամկետով և նույն թեմատիկայի շրջանակներում, այսինքն՝ Արտաշատում բացված ընկերությունը պետք է զբաղվեր հակաբակտերյալ էֆեկտով կոսմետիկական ժելեի արտադրությամբ , ու փաստորեն զբաղվել է...

 

Մի կարևոր փաստ ևս.

Շաբաթ օրը հրապարակված հոդվածից հետո սոցցանցերում ակտիվ քննարկում սկսվեց,  քաղաքացիները տագնապած հարց ու փորձ էին անում միմյանց՝ ի վերջո որի՞ց օգտվել, ինչպե՞ս հասկանալ թունավորը որն է, եթե պետությունն ինքը սպառման կետերից չի հավաքագրել այն: Ոմանք էլ հրապարակումից ազդված՝ փորձել էին իրավիճակից իբր ելքեր հուշել. նկարում ու հրապարակում էին իրենց օգտագործած ախտահանիչ նյութերի շշերը և վստահեցնում, թե՝ «փորձած է,  մաքուր է,  դրսից է բերվել, հորդորում էին օգտվել հենց դրանցից»:

Իսկ ի՞նչ էր անում նույն ընթացքում Կառավարությունը, որին մեր անվտանգությունն ու առողջությունն ենք վստահել….

Պարզվում է՝ ոչինչ, մեր հոդվածից հետո ապարատից  շտապել են ընդամենը մեկ բան անել՝ հայտնաբերել Yerevan.Today-ին հարցազրույց տված՝ Հերացու անվան թիվ մեկ հիվանդանոցային կլինիայի ղեկավար, պրոֆեսոր Իրինա Մալխասյանին և հասկացնել, թե՝ ասելու բան ունեք, այդ լրատվամիջոցի փոխարեն ձեր իմացածը իրավապահներին հայտնեք, համ էլ օգնած կլինեք: Մի կողմ թողնենք, թե ինչպես ու որքան է պրոֆեսորի հետ քննարկում ծավալվել, բայց վտանգավոր ալկոգելի մասին ինֆորմացիա հայտնած փաստաբանը մեր խմբագրություն չզանգեց ու չհերքեց իր արտահայտած խոսքը, որով վարույթ իրականացնող մարմինը, ըստ էության, նոր հանգամանքներ է ի հայտ բերել:

Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը հոդվածից երկու օր անց վերադասից հրահանգ էր ստացել՝ գտնել տվյալ ալկոգելն արտադրողին․ տեսչականն էլ փոխանակ գնա կալանավայրում պահվող ձեռնարկատիրոջ, կամ վարույթ իրականացնող մարմնի հետքերով, ուղիղ ճշտում էին մեզանից։ Այսինքն, լրագրողն ինքը պետք է իր հետաքննության հետքով  հուշեր պետական տեսչական մարմնին՝ ով է արտադրողը, ոնց գտնել վտանգավոր ախտահանիչ նյութը, որ հասցեում… Աբսուրդ է։ Մինչդեռ տեսանյութում հստակ ասվում էր կալանավորված ձեռնարկատրոջ հասցեն և այլն: Այսինքն, 15 օր շարունակ մեթիլային սպիրտի վերավաճառքով  կալանավորված Ավետիք Վարդանյանի ձեռնարկատիրական գործունեության, այդ թվում՝ նույն սպիրտով պատրաստված ալկոգելի, այն շուկա հանելու մասին տեղեկություն չուներ, քննիչը ցուցմունքով չի «քամել» երիտասարդից այս ինֆորմացիան, և 15 օր անց կառավարության տեղեկատվական ՊՈԱԿ-ն է վարչապետի համար մամուլի մոնիտորինգով լուրը ծաղկաքաղ անում, ու վարչական ապարատը նոր միայն ընթացք է տալիս դրան:

Ուշագրավ է թունավորման  արտառոց դեպքի մասով Սննդի անվտանգության տեսչական մարմնի վարքագիծը: ՍԱՏՄ-ն  թունավոր հումքով պատրաստված ալկոհոլային խմիչքի  սպառման, դրա հետևանքով գրանցված մահերից հետո հայտարարել է, թե արտադրողը մեր սննդի օպերատորների շղթայում գրանցված չէ, հետևապես` չի եղել մեր վերահսկողության տիրույթում: Ասել կուզի՝ հանցագործը պարտավոր է սկզբում գնալ ոստիկանություն գրանցվել, որ հետո ոստիկանությունը կարողանա բռնել իրեն՝ գողության պահին... սա տարրական անփութություն ու անպատասխանատվություն է ՍԱՏՄ պետ Գեորգի Ավետիսյանի կողմից՝ սեփական պաշտոնի ու դրանից բխող պարտականությունների նկատմամբ: Բայց ամենից կարևորը նրա անպատասխանատվության ու կատարված ծանր դեպքերի արանքում մարդկանց անվտանգությունն է, որ, իբր, պիտի երաշխավորի ՍԱՏՄ կոչվող կառավարության օղակն իր բոլոր լիազորություններով:

Ինչպե՞ս է թունավոր մեթիլը դարձել խմիչք (տեխնիկական սպիրտ է ու օգտագործվում է բացառապես ներկերում, լակերում)։ Ներկրվող թունավոր հումքը ի՞նչ ընթացակարգով էվերահսկվում վերահսկվում ՍԱՏՄ-ի կողմից․ YerevanToday-ին այս կառույցից հետևյալն են հայտնել. «Մեթանոլ սպիրտը ներմուծվում է արտադրական նպատակներով և մեր վերահսկողության տիրույթում չէ: Իսկ օղին, որպես ցածր ռիսկայնությամբ սննդամթերք, լաբորատոր փորձաքննության չի ենթարկվում, ստուգվում են ուղեկցող փաստաթղթերը: Շեղումների դեպքում տվյալ խմբաքանակը երկիր չի մտնում»:

ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը

Հարց է առաջանում, իսկ ո՞ւր է նայում պետությունը, երբ ունենք միանգամից 21 մահ ու նույնքան ծայրահեղ ծանր հիվանդներ, ու թունավոր հումքը դեռ տարածվում է։ ՔԿ-ն մեզ տված պաշտոնական գրությամբ հաստատում է, որ սպրիտը դեռ տարածվում է, ու ներկրողը հայտնաբերված չէ: Այսինքն, ՔԿ-ն իր պետական համակարգի խողովակներով՝ ՊԵԿ, ԱԱԾ, Առողջապահության նախարարություն, չի կարողանում պարզել՝ թունավոր սպիրտի 6 ներկրողներից  ով է հանցավոր կերպով այն խաբեությամբ դարձրել սննդային օղակի մաս ու դրանով խորտակել մարդկային կյանքեր:

Ի դեպ, Պետեկամուտների կոմիտեն Yerevan.Today-ի հարցմանն ի պատասխան հայտնում է, որ մեթիլ (մեթիլ պարունակող) սպիրտ ներկրում է 6 ընկերություն՝ խուսափելով, սակայն, հանրայնացնել ներկրողների անունները։

 

Իսկ եթե պարզվի, որ Ավետիք Վ․-ի պատրաստած ախտահանիչ նյութը նույն մահաբեր մեթիլային սպիրտով է իրականում, ինչպես փաստաբանն է հայտնում, ուրեմն պատկերացնենք՝ քանի՜-քանի մարդու կյանք է վտանգված կառավարության ոչ հետևողականության ու քննչական մարմնի անգործության պատճառով։ Այսօր ախտահանիչ նյութերը սպառման մեծ պահանջարկ են վայելում, իսկ տվյալ ապրանքը դեռ շուկայում է։ Ուրեմն քանի՜սը դեռ պիտի կորցնի առողջությունը, կուրանա, գուցե՝ մահանա միայն այն պատճառով, որ ունի դիլետանտ պաշտոնյաներ, անբարեխիղճ իրավապահ համակարգ:

Այս թեմայով մեր հետաքննությունը շարունակվում է»։

Սյուզի Բադոյան



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

09:21
Ճանապարհների վիճակը՝ 9։10-ի դրությամբ
Հունվարի 16-ին՝ ժամը 9:10-ի դրությամբ, Վաղարշապատի, Արմավիրի, Բաղրամյանի, Աշտարակի, Թալինի, Անիի, Ախուրյանի, Աշոցքի, Արագածի, Վանաձորի,...
Աղբյուր` Panorama.am
09:18
«Փաստ». Հարավային Կովկասում մոտակա ապագայում տեղի են ունենալու աշխարհաքաղաքական զգալի փոփոխություններ
«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, Վաշինգտոնում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը...
Աղբյուր` Panorama.am
09:17
Հունվարի 16-ին փոխանակման կետերում դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքներն աճել են
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 16-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 394.11  դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:16
«Ժողովուրդ». ՔՊ-ականները սրտատրոփ սպասում են Նիկոլ Փաշինյանի հետ հերթական հանդիպմանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՔՊ-ականները սրտատրոփ սպասում են Նիկոլ Փաշինյանի հետ հերթական հանդիպմանը:...
Աղբյուր` Panorama.am
09:15
«Հրապարակ». Հովիկ Աղազարյանին «էվակուացնելու» օպերացիան շարունակվում է
«Հրապարակ» թերթը գրում է. ««Քաղպայմանագրում» շարունակում են Հովիկ Աղազարյանին ...
Աղբյուր` Panorama.am
09:11
«Փաստ». Ինչպիսին պետք է լինի երկրի համար պատասխանատվություն ստանձնող նոր առաջնորդը
«Փաստ» թերթը գրում է. «Այն, որ Նիկոլ Փաշինյանը և իր վարչախումբը վաղուց ապացուցել են իրենց անկարողությունը կամ, ավելի շուտ,...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Ժողովուրդ». Սերոբ Գասպարյանը կշարունակի՞ մնալ ԱԱԾ մեկուսարանում, թե՞ ազատ կարձակվի
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Իրավապահ մարմինները լծված են իշխանության յուրացման գործով կալանավորված, ԱԺ նախկին պատգամավոր...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Հրապարակ». ԵՄ-ին անդամակցելու նախագիծը իշխանական պատգամավորները համարում են «արկածախնդրություն՝ վտանգավոր հետևանքներով»
«Հրապարակ» թերթը գրում է. «Գրել ենք, որ ԵՄ-ին անդամակցության նախագծին հավանություն տալուց հետո Ռուսաստանից հնչող...
Աղբյուր` Panorama.am
09:03
Հունվարի 16-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 16-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
23:34
Կայացվեց արդար մեղադրական վճիռ Ջալալ Հարությունյանի նկատմամբ, սա մի փոքր մխիթարանք է մեր՝ ծնողներիս համար. Նաիրա Մելիքյան
44-օրյա պատերազմում նահատակված «Ցորի» հրետանային դիվիզիոնի զինծառայող Հայկ Մելիքյանի մայրը, Նաիրա Մելիքյանը գրում է....
Աղբյուր` Panorama.am
23:23
ԱՄՆ ԿՀՎ-ի թեկնածու. ԱՄՆ-ն և Ռուսաստանը կարող են միասին պայքարել
ԱՄՆ Ազգային հետախուզության նախկին տնօրեն Ջոն Ռաթքլիֆը, որն առաջադրվել է ԿՀՎ տնօրենի պաշտոնում, չորեքշաբթի ասել է, որ ԱՄՆ-ը և Ռուսաստանը կարող են...
Աղբյուր` Panorama.am
23:06
Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ կմտնի հունվարի 19-ից
Համասը և Իսրայելը պայմանավորվել են ազատ արձակել պատանդներին և հրադադար հաստատել Գազայի հատվածում։ Այդ մասին ասել է Կատարի վարչապետը։ Նրա խոսքով՝...
Աղբյուր` Panorama.am
22:34
Թրամփի համար կա անհամեմատ ավելի քիչ ջանքերով Հայաստանի և Ադրբեջանի միջև խախաղության հասնելու հնարավորություն. WSJ
«Ուկրաինայում պատերազմը լուծելու նորընտիր նախագահ Թրամփի խոստումը, հավանաբար, ավելի հեշտ կլինի ասել, քան անել: Բայց կա մեկ այլ...
Աղբյուր` Panorama.am
22:17
ՀՀ պետական շահերին օրգանապես է հակասում ՔՊ-ի քարոզն ու գործունեությունը. Արման Թաթոյան
ՀՀ Նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը գրում է «ՔՊ-ի քարոզչամեքենայի հիմնարար «առաքելություն» է դարձել թշնամանք ու...
Աղբյուր` Panorama.am
21:56
Խոշոր ավտովթար «Renault Logan»-ի և «Mercedes»-ի մասնակցությամբ
Հունվարի 15-ին, ժամը 06։15-ի սահմաններում Շահումյան 4-րդ փողոցում բախվել են «Renault Logan» և  «Mercedes»...
Աղբյուր` Panorama.am
21:31
Գազայում հրադադարի համաձայնություն է ձեռք բերվել. Al Qahera News
Գազայի հատվածում հրադադարի մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել։ Լուրը հայտնում է Al Qahera News-ը՝ հղում անելով եգիպտական իրազեկ աղբյուրին։...
Աղբյուր` Panorama.am
21:10
Զուրաբիշվիլին անդրադարձել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության փաստաթղթին
Վրաստանի նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին X-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության փաստաթղթի ստորագրմանը։...
Աղբյուր` Panorama.am
21:01
Բժիշկները ստիպված են լինելու իրենց հոգեկան առողջ լինելը փաստել տեղեկանքով․ Անուշ Պողոսյան
Առողջության իրավունք իրավապաշտպան ՀԿ հիմնադիր նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «ՀԵՐԹԱԿԱՆ ԱՆՀԱՍԿԱՆԱԼԻ ՆԱԽԱԳԻԾԸ, ՈՐԻ ԹԻՐԱԽԸ ՆՈՐԻՑ...
Աղբյուր` Panorama.am
20:43
UFC-ի նախկին չեմպիոնը անհանգստություն է հայտնել Ծառուկյանի վերաբերյալ
Բրիտանացի մարտիկ, UFC-ի նախկին չեմպիոն Մայքլ Բիսպինգը կիսվել է UFC-ի թեթև քաշային կարգի (70 կգ) դասակարգման առաջին համար, Հայաստանը ներկայացնող...
Աղբյուր` Panorama.am
20:29
Առուշ Առուշանյանի պատիժը խստացվեց.1 տարի 8 ամիս ազատազրկման փոխարեն՝ 1 տարի 11 ամիս ազատազրկում
Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի պատիժն ազատազրկմամբ փոխարինելու որոշման դեմ բողոքները թեև մասնակի բավարարվել են, բայց Առուշ...
Աղբյուր` Panorama.am
20:12
Զուրաբիշվիլին միացել է համընդհանուր գործադուլին
Վրաստանի 5-րդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին միացել է համընդհանուր նախազգուշական գործադուլին: Aliq.ge-ի փոխանցմամբ՝ Զուրաբիշվիլին այս պահին...
Աղբյուր` Panorama.am
19:59
Փաշինյանը հարկային տեռորի է ենթարկում ՀՀ քաղաքացիներին, փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչներին․ Թևանյան
Նիկոլ Փաշինյանը հարկային տեռորի է ենթարկում ՀՀ քաղաքացիներին, փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչներին։ Այս մասին  ֆեյսբուքյան էջում...
Աղբյուր` Panorama.am
19:43
Ռոբերտ Քոչարյանը մասնակցում է Մհեր Սահակյանի հոգեհանգստյան արարողությանը
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մասնակցում է ավտովթարի հետևանքով կյանքից անժամանակ հեռացած ԱԺ պատգամավոր Մհեր Սահակյանի հոգեհանգստյան...
Աղբյուր` Panorama.am
19:28
Թուրքական հետախուզությունը սպանել է PKK-ի բարձրաստիճան անձի
Թուրքիայի «Ազգային հետախուզության ծառայությունը» (MİT) տեղային գործողությամբ սպանել է իրենց կողմից ահաբեկչական ճանաչված խմբավորման...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ջալալ Հարությունյանը մեղավոր է ճանաչվել
ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը մեղավոր է ճանաչվել։ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գարիկ Աբելյանի...
Աղբյուր` Panorama.am
19:04
Հարավային Կովկասում կայուն խաղաղությունը միայն կարող է կանխել ապագայում մարդկության դեմ այսպիսի ոճրագործությունների կրկնությունը․ ՀՀ ԱԳՆ
 ՀՀ ԱԳՆ հայտարարություն է տարածել Բաքվում տեղի ունեցած ջարդերի 35-րդ տարելիցի կապակցությամբ, որում ասվում է․ «Այս օրերին...
Աղբյուր` Panorama.am
18:52
Առաջին հերթին՝ գործի մարդ էր Մհերը․ Մենուա Սողոմոնյան
 «Պատերազմն ու այս վիճակն ամեն ինչ փոխեց և մարդու համար առջնային դարձավ հենց գաղափարակից ընկերը։ Մհերի հետ պայքարի ընկեր էին,...
Աղբյուր` Panorama.am
18:37
Շատ չասված բառեր են մնացել, որոնք այլևս չենք կարողանա ասել նրան․ Էլինար Վարդանյանը՝ Մհեր Սահակյանի մասին
«Մհեր Սահակյանը հայրենիքին, ընկերներին, ընտանիքին նվիրված մարդ էր։ Նվիրված սկզբունքներին ու այն արժեքային համակարգին, որը կարող է կրել...
Աղբյուր` Panorama.am
18:32
Ոստիկանության բարեփոխումները համակարգող նոր խորհուրդ կստեղծվի
Նախորդ տարի ընդունվել է Ոստիկանության ոլորտի բարեփոխումների նոր շրջափուլը նախանշող 2024-2026 թթ. ռազմավարությունը։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։...
Աղբյուր` Panorama.am
18:19
Բայդենն ու Բլինքենը չօգնեցին,հակառակը` նախընտրեցին ԱՄՆ ռազմական օգնություն ուղարկել ցեղասպան Ադրբեջանին․ Արամ Համբարյան
ԱՄՆ Հայ դատի հանձնախբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանն անդրադարձել է երեկ ստորագրված ՀՀ-ԱՄՆ ռազմավարական փաստաթղթին՝ գրելով․ «Ջո...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Քաղաքապետարանը գործնականում թալանում է երևանցիներին. Չախոյան
17:09 15/01/2025

Քաղաքապետարանը գործնականում թալանում է երևանցիներին. Չախոյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}