Համաշխարհային տնտեսության կորուստները հաջորդ տարվա վերջին կհասնեն 7 տրիլիոն դոլարի
Համաճարակի պատճառով համաշխարհային տնտեսությունը մինչև հաջորդ տարվա ավարտը կկորցնի 7 տրիլիոն դոլար: «Գազետա ռու»-ի փոխանցմամբ, այս մասին «Les Echos» թերթին տված հարցազրույցում ասել է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության գլխավոր տնտեսագետ Լորանս Բունը:
Նրա խոսքով, համաշխարհային տնտեսությունը կվերականգնվի ոչ այնքան արագ, որքան սպասվում է:
Մասնագետը կարծիք է հայտնել, որ COVID-19- ի հարցում ստիպված կլինեն դեռ շատ ամիսներ սպասել, ինչը բացառում է տնտեսության՝ նախաճգնաժամային նշանակությանը շուտափույթ վերադառնալու հնարավորությունը: Բունի խոսքով, այն, ինչ տեղի է ունենում, մեծ ցնցում է:
Տնտեսագետը հավելել է, որ եթե որոշ պետություններ դադարեցնեն բյուջեի աջակցությունը, դա էլ ավելի կսրի իրավիճակը: