Եվրախորհրդարանը կոչ է արել զենքի էմբարգո սահմանել Սաուդյան Արաբիայի նկատմամբ
Եվրախորհրդարանը կոչ է արել Սաուդյան Արաբիայի նկատմամբ զենքի էմբարգո սահմանել՝ ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշոգջիի և Եմենի պատերազմում խաղաղ բնակիչների սպանության պատճառով, գրում է Pars Today-ը։
Եվրոպական օրենսդիրները, սաուդյան կոալիցիային զենքի վաճառքի վերաբերյալ հինգշաբթի օրը ընդունված զեկույցում անդամ երկրներին կոչ են արել հետևել Գերմանիայի, Ֆինլանդիայի և Դանիայի օրինակին և զենքի էմբարգո կիրառել Սաուդյան Արաբիայի դեմ՝ ի նշան բողոքի սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության:
Հիշեցնենք, որ Խաշոգջին սպանվեց 2018-ի հոկտեմբերի 2-ին՝ Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսությունում։
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան