Ինդոնեզիայում դիմակ չդնողների համար սահմանել է պատիժ՝ փորել գերեզման Covid-19 զոհերի համար
Այն մարդիկ, ովքեր հրաժարվում են դիմակ դնելուց, ստիպված են լինելու գերեզման փորել Covid-19- ի զոհերի համար։ Այսպիսի պատժամիջոց է սահմանվել Ինդոնեզիայի գյուղերից մեկը, հույս ունենալով, որ այս աշխատանքն ու կարեկցանքը կհամոզեն մյուսներին անել իրենց հասանելիքը՝ համաճարակը կանգնեցնելու համար։ Այս մասին գրում է CNN-ը։
Իշխանությունները հայտնել են, որ Չերմե շրջանում գտնվող երեք միջին տարիքի տղամարդիկ և հինգ անչափահասներ արդեն կրել են այս պատիժը։
Չնայած ամբողջ Ինդոնեզիայում հասարակության մեջ դիմակ կրելը պարտադիր է, բնակչության մի հատվածը դեմ է դիմակներին։
Փորձագետները նշում են, որ հասարակության զգոնության բացակայությունը Ինդոնեզիայի իշխանությունների համար դժվարացրել է վիրուսի տարածման կանխումը, որը մինչ օրս վարակել է երկրում գրեթե 230,000 մարդու: Ինդոնեզիայի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ այդ հիվանդներից ավելի քան 160,000-ն ապաքինվել են, մինչդեռ առնվազն 9,100-ը մահացել են:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա