ՄԱԿ-ը դիմում է Բեզոսին և աշխարհի մյուս միլիարդատերերին՝ փրկել աշխարհը սովից
ՄԱԿ-ի սննդի հարցերով ղեկավար Դեյվիդ Բիսլին նախօրեին աշխարհի միլիարդատերերին կոչ արեց քայլեր ձեռնարկել՝ օգնելու փրկել շուրջ 30 միլիոն մարդու, որոնք, ըստ նրա, մահվան վտանգի տակ են, եթե օգնություն չստանան Համաշխարհային պարենի ծրագրից: Այս մասին գրում է Reuters-ը։
Համաշխարհային մասշտաբով մոտ 270 միլիոն մարդ գնում է դեպի սով, և Պարենի համաշխարհային ծրագիրը հույս ունի, որ այս տարի այդ թիվը կհասցնի 138 միլիոն մարդու: Այս մասին Բիսլին ասել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին:
«Մեզ 4.9 միլիարդ դոլար է հարկավոր, որպեսզի մեկ տարվա ընթացքում կերակրենք բոլոր 30 միլիոն մարդիկ, որոնք կմահանան առանց Պարենի համաշխարհային ծրագրի օգնության», - ասել է Բիսլին` նշելով, որ կան շուրջ 2000 միլիարդատերեր, որոնց մաքուր կարողությունը 8 տրիլիոն դոլար է, և մի քանիսը միլիարդներ են կուտակել համաճարակի ընթացքում:
«Ես դեմ չեմ, որ մարդիկ փող աշխատեն, բայց մարդկությունը բախվում է ամենամեծ ճգնաժամին, որ մեզանից յուրաքանչյուրը երբևէ տեսել է իր կյանքի ընթացքում», - ասել է Հարավային Կարոլինայի նախկին նահանգապետը:
Ամերիկայում միլիարդատերերի համատեղ կարողությունը 19%-ով կամ կես տրիլիոնով ավելացավ՝ ԱՄՆ-ում նոր կորոնավիրուսի համաճարակի բռնկումից ի վեր, ասվում է հունիսին Քաղաքականության ուսումնասիրությունների ինստիտուտի (IPS) հրապարակած զեկույցում:
Մարտի 18-ից 11 շաբաթվա ընթացքում, երբ արգելափակումներ սկսվեցին ԱՄՆ որոշ նահանգներում, Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսի կարողությունն աճեց մոտ 36,2 միլիարդ դոլարով, մինչդեռ Facebook-ի գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգի կարողությունն աճեց շուրջ 30,1 միլիարդ դոլարով: Tesla-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկի ունեցվածքը նույնպես աճել է 14.1 մլրդ դոլարով:
«Ժամանակն է, որ նրանք, ովքեր ամենաշատն ունեն, քայլեր կատարեն, օգնելու նրանց, ովքեր ամենաքիչն ունեն՝ համաշխարհային պատմության այս արտասովոր ժամանակահատվածում։ Աշխարհը հենց քո կարիքն ունի, հենց հիմա, և ժամանակն է ճիշտ գործելու», - ասել է Բիսլին:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա