Ստեղծվել է իրավիճակ, երբ մեկ գծի վրա երևում են ընդհանուր շահեր ՀՀ-ի ու արաբական երկրների միջև. Արմեն Պետրոսյան
Թուրքիայի քայլերը Միջերկրական ծովում մարտավարական բնույթ են կրում: Ասուլիսում ասաց արաբագետ Արմեն Պետրոսյանը: Ըստ նրա տրամաբանությունը հետևյալն է. «Համակողմանի ճնշում բոլոր հակառակորդների վրա, որից հետո շահագրգիռ արձագանքների ստուգում, ապա մարտավարական հետքայլ և դարձյալ արձագանքների ու շահերի շոշափում, այնուհետև արդեն քաղաքական հստակ քայլեր: Նույն տրամաբանության մեջ էր հետախուզական նավի հետկանչը, որը պայմանավորված էր Թուրքիայի դեմ ծավալվող ահռելի միջազգային ճնշմամբ, միաժամանակ մի քանի ուղղությամբ:
Շահագրգիռ բոլոր կողմերից ակնհայտ ճնշումներ էին նկատվում Թուրքիայի դեմ, որը միանշանակորեն և ստեղծված պայմաններում Թուրքիան ի զորու չէ դիմագրավել»:
Ասուլիսին ներկա արաբագետ Արաքս Փաշայանն ասաց, որ վերջին շրջանում արաբական տարբեր երկրների շրջանում մտահոգություն է ձևավորվել տարածարջանում, մասնավորապես, Մերձավոր Արևելքում, Արևելյան Միջերկրածովյանում, Հյուսիային Աֆրիկայում Թուրքիայի հավակնոտ քաղաքականության նկատմամբ: Ըստ նրա, Թուրքայի քաղաքականությունը զսպելու նպատակով արաբական առանձին երկրներ միավորվում են որոշակի առանցքների շուրջ:
«Կարելի է փաստել, որ Մերձավոր Արևելքում անվտանգային համակարգում, աշխարհաքաղաքական զարգացումներում որոշակի տեղաշարժեր են նկատվում: Եթե նախկինում Իսրայելն էր դիտարկվում որպես հիմնական մարտահրավեր, վերջին շրջանում արաբական առանձին պետություններ Թուրքիան դիտարկում են որպես սպառնալիք»,- ասաց արաբագետը:
Արմեն Պետրոսյանն ասաց, որ պատմականորեն ստեղծվել է բավականչափ հետաքրքիր իրավիճակ, երբ մեկ գծի վրա երևում են ընդհանուր շահեր Հայաստանի ու արաբական բազմաթիվ երկրների, ինչպես նաև Հունաստանի ու Կիպրոսի միջև:
«Շատ նպաստվոր աշխարհահաքաղաքական իրավիճակ է ստեղծվել տարածաշարջանում, որը Հայաստանի համար Թուրքիայից եկող քաղաքական սպառնալիքներին, հայտարարություններին արձագանքելու նպաստավոր հնարավորություններ են ստեղծում: Այս նույն բարենպաստ միջավայրը զուգահեռաբար Հայաստանի համար հնարավորություններ է ստեղծում ավելի սերտացնել հարաբերությունները գործընկերն երկրների հետ: Բնականաբար, հետագա զարգացումները մեծամասամբ պայմանավորված են լիելու Հայաստանի ավելի նախաձեռնողական և հետևողական քաղաքականությամբ: Հայաստանի կողմից այս ուղեգծի նկատմամբ հետևողականությունը և շարունակականության ապահովումը, անշուշտ, տալու է դրական արդյունքներ հատկապես, ինչպես երևում է, այս գործընթացները շարունակվելու են, այսինքն՝ Թուրքայի դեմ արաբական աշխարհի տրամադրվածությունը տևական և խորքային բնույթ ունի»,- ասաց Ա. Պետրոսյանը:
Արաքս Փաշայանն ասաց, որ արաբական երկրների հետ Հայաստանը կարող է զարգացնել բազմակողմ հարաբերություններ տարբեր ոլորտներում, բացի այդ Եգիպտոսի համար Հայաստանը որոշակի կշիռ ունեցող երկիր է որպես ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ անդամ պետություն, Ռուսաստանի ռազմավարական դաշնակից:
Հարակից հրապարակումներ`
- Իսրայելի հետ հարաբերություններ հաստատելու արաբական երկրների շտապողականությունը պայմանավորված է ԱՄՆ ընտրություններով․ արաբագետ
- Հայաստանին հարևան տարածաշրջաններում պատմականորեն բարենպաստ իրավիճակ է ստեղծվել, որը պետք է օգտագործել. Արմեն Պետրոսյան
- Արաբագետ. Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ստվերային միջնորդական ջանքերը, կարծես, արդյունավետություն են խոստանում
- Կարմիր գիծը հատելու դեպքում Միջերկրականում լարվածությունը կվերածվի ռազմական գործողությունների. Ռուբեն Սաֆրաստյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան