Քաղաքական 09:17 18/09/2020 Աշխարհում

Ռուսաստանը Հայաստանի ավանդական, բայց ոչ միշտ հուսալի դաշնակիցն է. զեկույց

Վաշինգտոնի Քարնեգի հիմնադրամը հրապարակել է վերլուծաբան Փոլ Սթրոնսկու «There Goes the Neighborhood: The Limits of Russian Integration in Eurasia» վերնագրով զեկույցը՝ հետխորհդային երկրների նկատմամբ Ռուսաստանի վարած քաղաքականության մասին։ Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։

Ռուսաստանի հավակնությունները եվրասիական տարածաշրջանում և վարած կոշտ քաղաքականությունը հանգեցնում են տարածաշրջանային անկայունությանը, ասված է Վաշինգտոնում Քարնեգի հիմնադրամի վերլուծաբան Փոլ Սթրոնսկու հրապարակած վերջին զեկույցում հետխորհդային երկրների նկատմամբ Ռուսաստանի վարած քաղաքականության մասին: Այս ջանքերն էլ ավելի ուժեղացան 2014 թվականին Ուկրաինայի նկատմամբ Մոսկվայի զավթողական գործողություններից հետո: Որդեգրելով «մենք» ընդդեմ «նրանց» մոտեցումը՝ Ռուսաստանը փորձում է հստակ սահմանագիծ քաշել իր ազդեցության գոտու երկայնքով և խափանել հետխորհդային երկրների մերձեցումը Արևմուտքի հետ:

Այս քաղաքականությունը նոր երևույթ չէ, ասված է զեկույցում: Ռուսաստանը ԽՍՀՄ-ի փլուզումից հետո զգալիորեն զիջեց իր դիրքերը Արևելյան Եվրոպայում, Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում, սակայն 1991 թվականից ի վեր անմիջապես ձեռնամուխ եղավ իր ազդեցության գոտիների վերականգնմանը: Դրա մասին են վկայում Մոսկվայի մի շարք նախաձեռնություններ, ներառյալ ԱՊՀ-ի ստեղծումը, Միութենական պայմանագրի կնքումը, Մաքսային միության, Եվրասիական տնտեսական միության, ՀԱՊԿ-ի ձևավորումն ու այլ նախաձեռնություններ: Այս ուղղությամբ Մոսկվան օգտագործում էր նաև տարածաշրջանային հակամարտությունները:

Ռուսաստանի այս հավակնությունները մտահոգություն են առաջացնում հետխորհրդային շատ երկրներում: Ռուսական նեոիմպերիալիզմի նկատմամբ վախը դարձել է Եվրասիայում անվտանգության միջավայրի գնահատման գերիշխող խնդիր: Ուկրաինայի ու այլ հետխորհրդային երկրների հանդեպ ագրեսիան և կոշտ քաղաքականությունը ցուցադրում է, թե որքան հեռու կարող է գնալ Մոսկվան անկախության, տարածքային ամբողջականության և ինքնիշխանության անտեսման հարցում:

Ռուսաստանի երկար տարիների դաշնակից Հայաստանը, օրինակ, այսօր որոշակի վերապահումներ ունի Մոսկվայի հուսալի դաշնակից լինելու հարցում, նշված է զեկույցում: Այս միտումը հատկապես սրվեց թավշյա հեղափոխությունից հետո: 2018 թ. ապրիլյան զարգացումների ընթացքում Մոսկվան ակտիվ միջամտություն չցուցաբերեց՝ ճիշտ հաշվարկելով, ըստ զեկույցի, որ ունի բավարար լծակներ՝ Երևանի՝ ռուսամետ ուղեգիծը պահպանելու համար: Հեղափոխությունն այդպես էլ չկարգավորեց հայ-ռուսական հարաբերություններում առկա խնդիրները, ներառյալ էներգակիրների մատակարարման հարցը: Ռուսաստանը շարունակում է ստիպել հայկական կողմին վճարել գազի դիմաց նախահամավարակային գներով, որոնք ավելի թանկ են, քան այսօր շուկայում առկա գինը: Դա ստիպում է Երևանին փորձել դիվերսիֆիկացնել իր էներգակիրների ներկրումը՝ երկխոսություն ծավալելով չինական ընկերությունների, Իրանի ու Վրաստանի հետ:

Զեկույցում մատնանշված հայ-ռուսական այլ խնդիրների շարքում են ռուսական զենքի վաճառքը Ադրբեջանին, Ռուսաստանի նկատմամբ աճող անվստահությունը Հայաստանի բնակչության շրջանում` կապված ապրիլյան պատերազմի, Գյումրիում տեղի ունեցած ողբերգության և ռուսական տնտեսական քաղաքականության հետ: Դրա հետ մեկտեղ, զեկույցն ընդգծում է՝ Ադրբեջանի հետ ղարաբաղյան հակամարտության առկայությունն ու Հայաստանի հակառակորդ Թուրքիայի դիրքորոշումը սահմանափակում են Երևանի ընտրությունն անվտանգության հարցում՝ ստիպելով ամուր հարաբերություններ պահպանել իր «ավանդական, բայց ոչ միշտ հուսալի դաշնակցի ու պաշտպանի հետ»:

Այնուամենայնիվ, Ռուսաստանի սահմանափակ տնտեսական ռեսուրսները, մեղմ քաղաքական գծի բացակայությունը, տարածաշրջանում այլ տերությունների ներգրավվածությունը, ինչպես նաև հետխորհրդային երկրների հասարակություններում ընթացող փոփոխությունները լուրջ խոչընդոտներ են ռուսական այս հավակնությունների ճանապարհին: Այն մնում է անկանխատեսելի և ագրեսիվ երկիր Եվրասիայում, նշում է զեկույցը, ուստի հետխորդային երկները պետք է ուշադիր կշռադատեն իրենց քայլերն ու զգոշորեն զարգացնեն իրենց կապերը Արևմուտքի հետ: Ռուսաստանը նման քայլը դիտարկում է որպես իր շահերի սպառնալիք:

ԱՄՆ պետք է շարունակի ներգրավվել Եվրասիայում: Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում Վաշինգտոնն ունի ավելի մեծ շահեր և ազդեցություն: Զեկույցի հեղինակի կարծիքով, Վրաստանը, Ուկրաինան և Մոլդովան շարունակում են մնալ առաջնահերթություններ, սակայն անհրաժեշտ է օգնել Հայաստանի նոր ժողովրդավարական կառավարությանը` իր քաղաքական և տնտեսական բարեփոխումներն իրականացնելու հարցում: Այս օգնության տրամադրումը պետք է իրականացվի առանց ակնկալիքի, որ Երևանը կվտանգի իր հարաբերությունները Մոսկվայի հետ՝ հաշվի առնելով ղարաբաղյան հակամարտությունն ու անվտանգության մարտահրավերները:

Ադրբեջանի ու Հայաստանի հետ զուգահեռ գործակցությունը կօգնի Արևմուտքին ավելի արդյունավետ կերպով նպաստել այս հակամարտության կարգավորմանը: Զեկույցը խորհուրդ է տալիս ամերիկյան կողմին հետխորհրդային երկրների հարցում հաշվի առնել ոչ միայն Մոսկվայի ագրեսիվ քաղաքականության գործոնն, այլև այդ երկրների խոցելի ու թույլ լինելու հանգամանքը:
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:16
Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլխի հնչեցրած վերջին սպառնալիքները հանդգնության և լկտիության գագաթնակետն են. Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը թելեգրամի իր ալիքում գրում է «Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլխի հնչեցրած վերջին սպառնալիքները...
Աղբյուր` Panorama.am
23:08
Ալիևը հայտարարում է Հայաստանը ոչնչացնելու մասին, իսկ Փաշինյանը սոխով ձվածեղի գործի վրա է
«Հայաստանին զինելը միայն նոր լարվածության կհանգեցնի. Մենք սա չենք ուզում: Մենք խաղաղություն ենք ուզում»,-այդ մասին Իլհամ Ալիևը...
Աղբյուր` Panorama.am
22:57
Թրամփը խոսել է Պուտինի հետ հանդիպման մասին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ տեղյակ է Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի՝ բանակցությունների պատրաստակամության մասին,...
Աղբյուր` Panorama.am
22:17
Ալիևը հայտնել է հայ-ադրբեջանական սահմանի շուրջ բանակցությունների նոր փուլի մասին
Հունվարին կարող է տեղի ունենալ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի սահմանազատման և սահմանգծման շուրջ բանակցությունների հերթական փուլը։ ՏԱՍՍ-ի...
Աղբյուր` Panorama.am
22:02
Ցուկերբերգը հայտարարել է Facebook-ում, Instagram-ում և Threads-ում գրաքննության կտրուկ սահմանափակման մասին
Մարկ Ցուկերբերգն ասել է, որ Facebook-ը, Instagram-ը և Threads-ն այլևս խստորեն չեն վերահսկի օգտատերերի բովանդակությունը և մեղադրել է Եվրոպային...
Աղբյուր` Panorama.am
21:30
Վարչապետը կարող էր կանչել ինձ, ասեր՝ պարոն Աղազարյան, մեծ մարդ ես, անհարմար է, էլ տնց բաներ չանես. Հովիկ Աղազարյան
«Մենք դիմել ենք դատախազություն՝ պարզելու, թե ինչպես է եղել, որ իմ հեռախոսի պարունակությունը հայտնվել է երրորդ անձանց մոտ։ Ընդ որում, մենք...
Աղբյուր` Panorama.am
21:14
Խոշոր ավտովթար «BMW X6»-ը, «Ford»-ը և «BMW»-ի միջև, կա 5 վիրավոր
Հունվարի 7-ին, ժամը 18:50-ի սահմաններում Էջմիածին քաղաքի Հովհաննես Բաղրամյան, Զորավար Անդրանիկ և Վազգեն Սարգսյան փողոցների խաչմերուկում բախվել...
Աղբյուր` Panorama.am
21:00
Նիկոլը 2018-ից ոչնչացնում էր թե՛ բանակցային բովանդակությունը, թե՛ ձևաչափը. Աշոտյան
 Արցախի դավաճանական կորուստը պատմության և ժողովրդի առջև նախկինների վրա գցելու փաշինյանական փորձերը բախվեցին 30-ամյա բանակցային...
Աղբյուր` Panorama.am
20:42
Պետական կառույցները կարող են դիտավորությամբ կամ անփութությամբ խաթարել տեղեկատվության արժանահավատությունը․ Չախոյան
Հանրային գործիչ Արթուր Չախոյանը  գրում է․ «Պետական կառույցների կողմից տրամադրվող տեղեկատվությունը պարտադիր պետք է լինի ճշգրիտ՝...
Աղբյուր` Panorama.am
20:26
«Գեղի Օպելով համբալներ» արտահայտությունը քանի՞ պոտենցիալ «շահառու» ունի
Լրագրող Դավիթ Գալստյանը գրում է․ «Օպելները ու «համբալները» Փորձել էի հասկանալ, թե «գեղի Օպելով համբալներ»...
Աղբյուր` Panorama.am
20:10
Ռազմական ոստիկանությունը զորակոչիկների ծնողներին հորդորում է զերծ մնալ ապօրինի գործողություններից
ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել, որում ասվում է․ «2025 թվականի հունվարի 7-ին մեկնարկած շարքային կազմի պարտադիր զինվորական...
Աղբյուր` Panorama.am
19:59
Արարատի և Աբովյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է
 Հունվարի 7-ին՝ ժամը 19:35-ի դրությամբ, Արարատի և Աբովյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
19:47
Երիտասարդերը Սրբազանի հետ նշել են Սուրբ Ծնունդը
«Սրբազան Պայքար»-ի տելեգրամյան էջը տեսանյութ է հրապարակել Բագրատ Սրբազանի և երիտասարդների հանդիպումից։ «Սրբազան Պայքարի...
Աղբյուր` Panorama.am
19:30
Փաշինյանը հանձնարարել է «գույքարել ԱԳՆ-ում առկա ղարաբաղյան բանակցային թղթերը». «Ազատություն»
«Նիկոլ Փաշինյանն արտգործնախարարին հանձնարարել է գույքարել Արտգործնախարարությունում առկա բանակցային թղթերը, և փաթեթի հնարավոր հրապարակումը...
Աղբյուր` Panorama.am
19:08
ԱՄՆ-ում ինքնաթիռի բեռնախցիկում երկու մարդու դի է հայտնաբերվել
 ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Ֆորտ Լոդերդեյլ միջազգային օդանավակայանում թռիչքից հետո տեխնիկական զննության ժամանակ ինքնաթիռի վայրէջքի սարքերի խցիկում...
Աղբյուր` Panorama.am
18:55
Տոնական օրերին Երևանում պարեկները հայտնաբերել են երթևեկության կանոնների 3450 խախտում, մարզերում՝ 11955
 Դեկտեմբերի 30-ից հունվարի 7-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության...
Աղբյուր` Panorama.am
18:27
Իրաքյան Քուրդիստանի տարածաշրջանային կառավարման ղեկավարի ու Ֆիդանի հանդիպումից մանրամասներ չեն հաղորդվում
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն Անկարայում հանդիպել է Իրաքյան Քուրդիստանի տարածաշրջանային կառավարման ղեկավար Մեսրուր Բարզանիի հետ: ...
Աղբյուր` Panorama.am
18:20
Էլթոն Ջոնը կատակել է իր կուրության մասին
Բրիտանացի երգիչ և կոմպոզիտոր Էլթոն Ջոնը Լոս Անջելեսում «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխության ժամանակ կատակել է իր կուրության մասին։ Նրա...
Աղբյուր` Panorama.am
18:13
Կենդանու նկատմամբ առանձին դաժանություն դրսևորած անձի վերաբերյալ քրեական գործը հանձնվել է դատարան
Դատախազությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Դատախազը 2025 թվականի հունվարի 7-ին հաստատել է Արարատի մարզում կենդանու...
Աղբյուր` Panorama.am
18:00
Շունը այդպես չի վարվի, այդպես կվարվի երևի խոզը. Արցախցի պատգամավոր
«Շունը այդպես չի վարվի, այդպես կվարվի երևի խոզը»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է արցախցի պատգամավոր Սեյրան Հայրապետյանը։ Նա...
Աղբյուր` Panorama.am
17:53
Ավազակություն և բնակարանային գողություն Այգեկցու փողոցում․ ձերբակալվել է օտարերկրյա 3 քաղաքացի
Հունվարի 3-ին մայրաքաղաքի քրեական ոստիկանները ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելով պարզել են, որ հունվարի 1-ին օտարերկրյա երեք քաղաքացի...
Աղբյուր` Panorama.am
17:52
Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն
Հունվարի 7-ին՝ Սուրբ Ծննդյան տոնին հաջորդող մեռելոց հիշատակության օրը, Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը...
Աղբյուր` Panorama.am
17:44
Մահացել է Ժան Մարի Լը Պենը
96 տարեկան հասակում մահացել է «Ազգային ճակատ» կուսակցության (այժմ վերածված «Ազգային միավորում») հիմնադիր Ժան Մարի Լը...
Աղբյուր` Panorama.am
17:34
Երևանյան պրեմիերա՝ «Ես վրեժխնդիր կլինեմ աշխարհից սիրո միջոցով. Ս. Փարաջանով»
Հունվարի 9-ին՝ ժամը 18:30-ին,  «Կինոմոսկվա»-ում տեղի կունենա  ռեժիսոր Զառա Ջյանի «Ես  վրեժխնդիր կլինեմ...
Աղբյուր` Panorama.am
17:33
ՊՍԺ-ն կարող է պատժամիջոցների ենթարկվել Մբապեին 55 միլիոն եվրո պարտքի պատճառով
Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈՒԵՖԱ) կարող է պատժամիջոցներ կիրառել ֆրանսիական ՊՍԺ-ի նկատմամբ՝ թիմի նախկին հարձակվող Կիլիան...
Աղբյուր` Panorama.am
17:20
Տարոն Գևորգյան. Քաղաքապետարանում աշխատանքիս 19-րդ տարում ազատման դիմում եմ գրել
«Անցյայ տարի  այս օրը ու այս նկարով տեղեկացրեցի, որ նշանակվել եմ Երևանի քաղաքապետարանի  լրատվության վարչության պետի...
Աղբյուր` Panorama.am
17:19
NBC. Երկու մшհապատժի դատապարտված հրաժարվել են ներում ստանալ Բայդենից
Սպանության համար մահապատժի դատապարված երկու բանտարկյալ, որոնց պատիժը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը փոխել էր ցմահ բանտարկությամբ, դաշնային դատարանին...
Աղբյուր` Panorama.am
17:12
Լևոն Քոչարյանը՝ ոստիկանին. Ինչ-որ առեղծվածային հարվածի մասին եք խոսում
«Սպասելիք արդարադատության առումով, իհարկե, չկա։ Սպասելիքն այն է, որ մարդիկ նայեն ու տեսնեն էս գործի աբսուրդ լինելը, իմանան...
Աղբյուր` Panorama.am
17:09
Էրդողանը խոստանում է թույլ չտալ Սիրիայի փլուզումը
«Եթե մենք ռիսկ տեսնենք այս առումով, մենք արագ կձեռնարկենք անհրաժեշտ քայլերը»
Աղբյուր` Panorama.am
16:55
Տիբեթի երկրաշարժը դարձել է ամենահզորը վերջին 5 տարվա ընթացքում. Հաստատվել է զոհվելու 100 դեպք
Չինաստանի հարավ-արևմուտքում գտնվող Տիբեթում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով պաշտոնապես հաստատված 100 զոհ կա։ Տեղական լրատվամիջոցները հայտնում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան
13:04 04/01/2025

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}