Քաղաքական 19:04 18/09/2020 Հայաստան

Պաշտպանվել սեփական կառավարությունից

«Այլընտրանքային նախագծեր խումբ»-ը հրապարակել է հերթական հոդվածը, որում, մասնավորապես, ասված է.

«Հայաստանում երեկ կարևոր բան կատարվեց, որի նշանակությունը դեռևս քչերն են ֆիքսել։ Վարչապետ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառում արեց։ Թվում է՝ ոչ մի ցնցող բան, ի՞նչ է պատահել։ Սակայն գրառման թիրախն այս պարագայում ֆեյսբուքյան հայ համայնքը չէր։ Համայնքն այս պարագայում օգտագործվեց Փաշինյանի կողմից որպես պաշտպանություն՝ իր իսկ ենթականերից։

Փաշինյանը ֆեյսբուքին հայտնեց, որ հանձնարարել է առողջապահության նախարարին՝ երկարացնել Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրենի պայմանագիրը։ Ինչո՞ւ է նա սա անում հրապարակային եղանակով. ի վերջո, սովորական աշխատանքային հանձնարարություն է։ Կարող է թվալ, որ նա պարզապես ցանկանում էր «դրական բալեր» վաստակել հանրության աչքում, քանի որ վերջին շրջանում ակներև էր բացասական արձագանքը կառավարության քայլերին։ Սա, այնուամենայնիվ, միայն երևացող, «դրական» մասն է այս գործողության։

Իրականում Փաշինյանը փորձել է համատեղել հաճելին և հրատապը։ Խնդիրն այն է, որ վարչապետից ստացվող փակ, աշխատանքային հանձնարարականները ավելի ու ավելի հաճախ են սկսել արժանանալ իր կառավարության անդամների լուռ անտարբերությանը։ Կան հիմնավոր կասկածներ և արդեն հրապարակայնացված ապացույցներ, որ վարչապետի կողմից պաշտոնապես ուղարկվող հանձնարարականները չեն կատարվում նախարարների կողմից։ Չկա որևէ երաշխիք, որ եթե նույն հանձնարարականը տրվեր Արսեն Թորոսյանին՝ առանց հրապարակայնացնելու, այն կատարվելու էր։

Ապացույցներն արդեն բազմաթիվ են. վարչապետի անունից ԿԳՄՍՆ Արայիկ Հարությունյանին դեռևս օգոստոս ամսին ուղարկվել էր պաշտոնական գրություն՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի իրավակազմակերպական ձևի փոփոխության շուրջ որոշման նախագիծ պատրաստելու հանձնարարականով. նախարարը հանձնարարականը մինչ օրս չի կատարել, քանի որ չի գտել, իր խոսքերով, նպատակահարմար։ Մեկ այլ հանձնարարական վարչապետը տվել էր՝ կապված Հրանտ Մաթևոսյանի թանգարանի և կից զբոսայգու բարեկարգման ու գործարկման վերաբերյալ։

Հանձնարարականից անցել է ուղիղ մեկ տարի, և, պարզվում է, այդ ուղղությամբ ոչ մի գործողություն չի կատարվել։ Սրանք այս պահին հրապարակայնացված դեպքերն են, կարող ենք պատկերացնել, թե ինչ է կատարվում կառավարության ներսում ավելի փակ կարգով տրվող հանձնարարականների հետ։

Փաշինյանը՝ իր ոճին հավատարիմ, ֆեյսբուքյան գրառման մեջ հասցրեց մեղադրել բժիշկներին, որոնք, իբր, սպառնացել էին հիվանդ երեխաներին թողնել առանց խնամքի։ Փաշինյանն իհարկե շատ լավ հասկանում է, որ իրենց ողջ գիտակցական կյանքը այդ բարդ հիվանդությամբ երեխաներին նվիրաբերած մարդիկ չէին կարող նրանց թողնել, և որ նրանց նամակը գրվել էր իրենց խնդրի հանդեպ հրատապ ուշադրություն հրավիրելու համար։

Ավելին, բժիշկների կողմից այդ ծայրահեղ քայլն ուղղված էր հենց երեխաների պաշտպանությանը, քանի որ իրենց տնօրենի գլխավորությամբ հենց հանուն երեխաների կյանքի է մասնագիտական այդ թիմն աշխատում, այլ ամենևին ոչ՝ պարգևավճարների և հաճելի գործուղումների շահագրգռությամբ։ Այն, որ բժիշկների պահանջն ընդունվեց, և տնօրենը կշարունակի պաշտոնավարել, վկայում է, որ այդ պահանջը հիմնավոր էր, ու միաժամանակ վկայում է, որ նախարարի որոշումը առնվազն կասկածելի հիմքեր ուներ։ Այս մասին Փաշինյանը, չգիտես ինչու, լռում է։

Սակայն Փաշինյանի սպառնալից արձագանքը բժիշկների քայլին բացասական մեծ տեղեկատվություն է կրում։ Սա նշանակում է, որ նա չի հասկանում, թե ինչ է կատարվում հանրային լայն խմբերում, չի տիրապետում հանրային տրամադրություններին։ Երբ 2018 թվականին բժիշկները, որոնք սովորաբար ամենապասիվն են՝ որպես քաղաքացիական խումբ, իրենց սպիտակ խալաթներով իջան փողոց՝ միանալու ընդվզմանը, շատերի համար պարզ դարձավ, որ իշխանափոխության վերջին փուլն է սկսվել։ Երբ այսօր բժիշկները, որոնք ամենածանր հիվանդների հետ են աշխատում՝ կյանքի ու մահվան սահմանագծին, հանկարծ գնում են նման ծայրահեղ քայլի, իշխանությունը պետք է դա ընկալի որպես հասարակության կողմից իրեն ցույց տրվող դեղին քարտ։

Կառավարության նիստերին «չզեկուցվող» հարցերն արդեն մոտ 90 տոկոս են կազմում, ԱԺ ներկայացուցչական մարմից վերածվել է մեկ հոգու շահերը պաշտպանող, կոճակ սեղմող մեկ մատի, հանրության հետ հետադարձ կապի ինստիտուտները քանդված են, հասարակական կարծիքը, ուղիղ ժողովրդավարության ինստիտուտները, հանրային վերահսկողության մեխանիզմները հասցվել են նորից այն վիճակին, երբ ցանկացած հարցի լուծման համար քաղաքացիները ստիպված են խմբերով դուրս գալ փողոց, դիմել ծայրահեղ քայլերի, պաշտպանվել սեփական կառավարությունից։

«Եվ այդ մեկը դու ես» ֆրազը վերածվել է «և այդ մեկը ես եմ»-ի, որը վարչապետից սահուն կերպով վերցրել են իր որոշ թիմակիցներ և վարվում են՝ միայն ըստ սեփական հայեցողության։ Բժիշկների քայլը կարևորագույն ահազանգ էր, որի համար կառավարությունը պիտի շնորհակալ լինի նրանց։ Չհասկանալ սա՝ նշանակում է դռները լայն բացել հետագա հանրային ավելի կոշտ ընդվզումների, մարդկային հուսահատության ավելի սուր դրսևորումների համար»։

 

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

16:29
Ֆրանսիայում Բրոնի համայնքապետարանի մոտ բացվել է Մեղրի քաղաքի պուրակը
Սյունիքի մարզպետարանիեց հայտնում են. «Ֆրանսիայում  կայացած «Օվերն-Ռոն-Ալպ-Հայաստան - Սյունիք բարեկամության օր»...
Աղբյուր` Panorama.am
16:18
Երկրում բարդակը էն աստիճանի է հասել, որ «փաստաբանը» գլուխ է գովում, թե նռակով ավազակային գործողություն արածը չի կալանավորվել. Չախոյան
Հանրային գործիչ Արթուր Չախոյանը Թելեգրամում գրում է. Երկրում տիրող բարդակը էն աստիճանի է հասել, որ «փաստաբանը» գլուխ է գովում,...
Աղբյուր` Panorama.am
16:05
Ով կկարողանա վերահսկել Կենտրոնական Ասիան, նա կտիրապետի ողջ աշխարհին. Ստեփան Դանիելյան
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքհաբ տեսանյութ է հրապարակոլ, որում ասվում է. «Հայաստանի ճակատագիրը միշտ փոխկապակցված է եղել...
Աղբյուր` Panorama.am
15:16
Սա նշանակում է մեկ տարով արձակուրդ ուղարկել մեր ինքնության. Աննա Հակոբյան
Աննա Հակոբյանը գրում է. «Պարզվում է երեք սոցիալական էջերով միասին վերցրած մեկ ամսվա ընթացքում ես 17-18 միլիոն դիտում կարող եմ ունենալ։...
Աղբյուր` Panorama.am
15:09
Առաջիկա շաբաթվա ընթացքում ինչքան կիջնի օդի ջերմաստիճանը
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ օդի ջերմաստիճանը նոյեմբերի 25-ի ցերեկը, 26-28-ն...
Աղբյուր` Panorama.am
14:26
Կա նախնական վարկած ՆԳՆ ոստիկանության ռազմականացված ջոկատի պետի մահվան վերաբերյալ
ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության (ՊՊԳՎ) Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետ Անդրեյ Վերանյանը...
Աղբյուր` Panorama.am
14:05
Ապագան հասավ գեղարքունիքի բժշկական ամբուլատորիաներ. Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք իրավապաշտպան» ՀԿ համահիմնադիր Անուշ Պողոսյանը գրում է. Ապագան հասավ գեղարքունիքի բժշկական ամբուլատորիաներ։...
Աղբյուր` Panorama.am
13:54
Խոշոր ավտովթարի ժամանակ վիրավորվել է Ֆրանսիայի դեսպանատան աշխատակիցը
Նոյեմբերի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 10:50-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Հարթավան գյուղի վարչական...
Աղբյուր` Panorama.am
13:42
Օտարերկրյա լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել ՀՀ ԶՈՒ սպառազինության ձեռքբերման մասին ապատեղեկատվություն.ՊՆ
ՀՀ ՊՆ-ից հայտնում են. «ԶԼՄ հարգելի՛ գործընկերներ, օտարերկրյա լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել ՀՀ ԶՈՒ պաշտպանական...
Աղբյուր` Panorama.am
13:38
Իմ խորին համոզմամբ, Հեյդարի տղա Իլհամ Ալիևն ավելի մեծ հանցագործ է. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Իմ խորին համոզմամբ, Հեյդարի տղա Իլհամ Ալիևը ավելի մեծ հանցագործ է, ես կասեի ամենաիսկական ցեղասպան,...
Աղբյուր` Panorama.am
12:43
Վերին Լարսը բաց է, իսկ Հայաստանում կա փակ ճանապարհ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
11:20
Իր աշխատասենյակում հայտնաբերվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ռազմականացված ջոկատի պետնի մարմինը
Նոյեմբերի 14-ին, ժամը 16։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի...
Աղբյուր` Panorama.am
10:37
Հնդկաստանում տղամարդը կենդանացել է դիակիզումից րոպեներ առաջ
Տղամարդը, որին բժիշկները մահացած են ճանաչել Հնդկաստանի Ջհունջհունու քաղաքի պետական ​​շրջանային հիվանդանոցում, դիակիզումից քիչ առաջ հանկարծակի...
Աղբյուր` Panorama.am
10:04
Ոողորմելի ստեղծագործողներ, ինչու՞ եք լալկել պաղ բերաններով վաճառասեղանին մեկնված սառած ձկների պես.Լևոն Ջավախյան
Գրող, հրապարակախոս Լևոն Ջավախյանը գրում է. Ինչու են լռում. Մերուժան Տեր֊Գուլանյան, Գուրգեն Խանջյան, Խաչիկ Մանուկյան, Աշոտ Աղաբաբյան ,...
Աղբյուր` Panorama.am
22:24
Մոդելը Քանյե Ուեսթին մեղադրում է իրեն բռնության ենթարկելու համար
America's Next Top Model ռեալիթի շոուի նախկին մասնակից, մոդել Ջենիֆեր Անը հայց է ներկայացրել ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթի դեմ՝ մեղադրելով...
Աղբյուր` Panorama.am
21:52
Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը և կրկին դարձել աշխարհի ամենահարուստ մարդը
Ամերիկացի միլիարդատեր, X սոցիալական ցանցի սեփականատեր, SpaceX-ի և Tesla-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը և կրկին դարձել...
Աղբյուր` Panorama.am
21:35
Մայր Աթոռում կատարվել է սարկավագների ընծայման կարգը
Նոյեմբերի 23-ին Միածնաէջ Մայր Տաճարում կատարվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարբեր կառույցներում  և թեմերում սպասավորող վեց սարկավագների...
Աղբյուր` Panorama.am
21:15
Գորիսում մեկ օր ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Ակներ-Գորիս» ջրատարի վրա իրականացվող...
Աղբյուր` Panorama.am
21:10
Ջիգանի դուստրը խնդրել է մորը ալևս երեխաներ չունենալ
Ռեփեր Ջիգանի ու նրա կնոջ՝ Օքսանա Սամոյլովայի յոթամյա դուստրը՝ Մայան մորը խնդրել է այլևս երեխաներ չունենալ։ «Դու էլ մեզ չես սիրի, մեր...
Աղբյուր` Panorama.am
20:43
Ողջի գյուղում այրվել է մոտ 250 հակ անասնակեր
Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն նոյեմբերի 23-ին, ժամը 11:46-ին  ահազանգ է ստացվել, որ Ողջի գյուղում...
Աղբյուր` Panorama.am
20:23
«Վերոնա»-ի հետ հանդիպումն ավարտվեց «Ինտեր»-ի ջախջախիչ հաղթանակով
Սերիա Ա-ի 2024/2025թթ․ խաղարկության 13-րդ տուրում Միլանի «Ինտերը» «Մարկանտոնիո Բերնտեգոդի» մարզադաշտում հյուրընկալվել էր...
Աղբյուր` Panorama.am
20:10
Տրանսգենդեր կնոջ սպանության մեջ մեղադրվողը մեղսունակության թեստ է հանձնել
Վրաստանի առաջին տրանսգենդեր կնոջ՝ Կեսարիա Աբրամիձեի առանձնակի դաժանությամբ սպանելու համար մեղադրվող 26-ամյա Բեկա Ջաիանին հանցագործության պահին...
Աղբյուր` Panorama.am
20:00
Թբիլիսիում վերսկսվել են ընդդիմության ցույցերը
Թբիլիսիում վերսկսվել են ընդդիմության բողոքի ցույցերը՝  Վրաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ, որոնց համաձայն հաղթել է...
Աղբյուր` Panorama.am
19:44
Սոչիում զգուշացրել են փոթորիկների ու բարձր ալիքների վտանգի մասին
Առաջիկա օրերին Սոչիում սպասվում ուժեղ փոթորիկներ։ Այս մասին հայտնել է  Կրասնոդարի երկրամասի ՌԴ ԱԻՆ ծառայությունը։ «Մինչև...
Աղբյուր` Panorama.am
19:19
Երևանի մի քանի վարչական շրջաններում մեկ օր ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ....
Աղբյուր` Panorama.am
18:45
ՄԻՊ. Կանայք շատ հաճախ թիրախավորվում են այնպիսի հիմքերով, որոնցով տղամարդիկ երբեք չեն թիրախավորվի
Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը զբազեցնող Անահիտ Մանասյանը նոյեմբերի 23-ին Դիլիջանում մասնակցել է  «Կատարինե-Տավուշ» թիմի...
Աղբյուր` Panorama.am
18:25
Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան. Ավելի քան 100%-ով համոզված եմ, որ նման նամակ գոյություն չունի
«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը՝  «Ազադլիգ»-ն օրերս հարցազրույց էր հրապարակել Բաքվում ապօրինի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Մարգարիտա Սիմոնյանը չի բացառել, որ Բեննեթին սպանել են
«Россия сегодня»-ի и RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը չի բացառել, որ ամերիկացի փորձագետ, փաստավավերագրական ֆիլմերի հեղինակ...
Աղբյուր` Panorama.am
17:42
Էստոնիայում աշխատակիցները բախվում են զուգարանային տեռորի
Էստոնացի գործատուները սկսել են ավելի ուշադիր հետևել, թե աշխատողները որքան ժամանակ են անցկացնում զուգարաններում: Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
17:12
Աշոտյան. Գնալով նրա ինքնահարցազրույցներն էլ ավելի անորակ և «խուրդա» են դառնում
«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին
13:31 23/11/2024

Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}