Լուկաշենկոն փակում է սահմանները, COVID-19-ը դառնում է սեզոնային․ միջազգային լրահոսի ուշագրավ հատվածները
COVID-19
ԱՀԿ. Եվրոպայում COVID-19 շաբաթական վարակի թվերն այժմ ավելի բարձր են, քան մարտի սկզբին․ Եվրոպայում շաբաթական COVID-19-ի վարակն այժմ ավելի բարձր են, քան մայրցամաքում կորոնավիրուսի առաջին գագաթնակետին, նախազգուշացրել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ):
«Մենք ունենք շատ լուրջ իրավիճակ, որը զարգանում է մեր առջև», - ասել է ԱՀԿ Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն դոկտոր Հանս Կլուգեն:
Շաբաթական դեպքերը ներկայումս գերազանցում են այն դեպքերի քանակը, երբ մարտին Եվրոպայում համաճարակն առաջին անգամ հասավ իր գագաթնակետին:
Անցյալ շաբաթ տարածաշրջանի շաբաթական հաշվարկը գերազանցեց 300,000 դեպքը, մինչդեռ գարնան վերջին (մարտի 30-ին) այն կազմում էր 264 675:
COVID-19- ը կարող է դառնալ սեզոնային հիվանդություն․ Կորոնավիրուսը կարողացել է հարմարվել մարդկանց և, հետևաբար, կարող է դառնալ սեզոնային վարակ: Այս մասին հայտնել է Ռոսպոտրեբնադզորը։
Նշվում է, որ աշխարհում մահացության անկում է գրանցվել COVID-19-ից` 7,2%-ից 3,2%: Համաշխարհային մասշտաբով մահացության նվազումը կարող է արտացոլել ոչ միայն բուժման մեթոդների առաջընթացը, այլև վիրուսային հատկությունների հավանական թուլացումը։
Կորոնավիրուսի մուտացիա․ Այսօր աշխարհում կա կորոնավիրուսի մի քանի հազար մուտացիաներ, հայտարարել է Ռոսպոտրեբնադզորի մամուլի ծառայությունը: Միևնույն ժամանակ, 22 մուտացիա արձանագրվել է և կայուն փոխանցվում է։
Հարկ է նշել, որ այս մուտացիաները տեղի են ունեցել 2020 թ.-ի հունվար-մարտ ամիսներին, և դրանից հետո վիրուսի գենոմում լայն տարածում գտած ոչ մի մուտացիա չի հայտնաբերվել։
«Մետաքսի առողջության ճանապարհ»․ Չինաստանը Ռուսաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի և Մոնղոլիայի հետ միասին «Մետաքսի առողջության ճանապարհ» և առողջապահական համայնք կկառուցի, այս մասին ասել է Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Յին: Որոշումը կայացվել է Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը, որի նպատակն է խորացնել վիրուսի դեմ պայքարը, հակահամաճարակային համագործակցությունը։
Քաղաքական
Լուկաշենկոն փակում է սահմանները Լիտվայի ու Լեհաստանի հետ․ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է Լիտվայի ու Լեհաստանի հետ սահմանները փակելու և Ուկրաինայի հետ սահմանին վերահսկողությունն ուժեղացման մասին:
«Մենք ստիպված ենք զորքերը դուրս բերել փողոցներից, զենքի տակ դնել բանակի կեսը և փակել պետական սահմանը Արևմուտքից՝ Լիտվայի և Լեհաստանի հետ», - ասել է Բելառուսի նախագահը:
Բացի այդ, Լուկաշենկան կոչով դիմել է երեք երկրների ժողովուրդներին՝ «կանգնեցնել իրենց քաղաքական գործիչներին և կանխել թեժ պատերազմի սանձազերծումը»:
ԱՄՆ-ն պատրաստ է ամեն ինչի՝ «Հյուսիսային հոսք-2-ը» դադարեցնելու համար․ Ամերիկյան կառավարությունը պատրաստ է անել հնարավորը՝ «Հյուսիսային հոսք-2» գազատարի շինարարությունը դադարեցնելու համար, RT- ին տված հարցազրույցում ասել է Եվրոպական խորհրդարանում գերմանացի պատգամավոր Մաքսիմիլիան Կրախը:
Ավելի վաղ Եվրախորհրդարանի պատգամավորները բանաձև էին ընդունել Նավալնիի հետ կապված իրավիճակի վերաբերյալ: Մասնավորապես, նրանք պահանջում են «անկախ միջազգային հետաքննություն», ուժեղացնել պատժամիջոցները Ռուսաստանի դեմ և դադարեցնել «Հյուսիսային հոսք 2»-ը:
ԱՄՆ ընտրություններ․ Նոյեմբերի 3-ի նախագահական ընտրություններին ամերիկացիներից շատերը կմասնակցեն հեռակա եղանակով։ Եթե ԱՄՆ-ի քաղաքացին չունի ընտրություններին մասնակցելու կարողություն, կամ ընտրատեղամաս ներկայանալու ցանկություն, նա ունի ընտրություններին հեռակա մասնակցելու իրավունք ու դրա համար` երեք հնարավորություն: Կարող է ընտրատեղամաս ուղարկել իր վստահված անձին, կարող է քվեարկել առցանց կամ փոստային եղանակով:
Ադրբեջան-Իրան սահմանին կրակոցներ․ կա մեկ զոհ․ Ադրբեջանական կողմի հաղորդմամբ սահմանապահները նկատել են երկու սահմանախախտների, որոնք կանգնելու հրամանին չեն ենթարկվել։ Սահմանապահները կրակել են, որի հետևանքով մեկը սպանվել է։
Տեխնոլոգիա
Չինական 5G սմարթֆոններ․ Օգոստոսին Ֆինլանդիայում սմարթֆոների վաճառքի ցուցակը գլխավորել է չինական Oneplus Nord 5G սմարթֆոնը։ Oneplus Nord 5G-ը դարձել է ամենաշատ գնված հեռախոսը Ֆինլանդիայի բջջային ցանցի երեք օպերատորներից երկուսում։
Հասարակություն
77 տարեկանում մահացել է «Ֆորեսթ Գամփ» գրքի հեղինակ Ուինսթոն Գրումը․ «Ֆորեսթ Գամփ» գիրքը լույս է տեսել 1986 թվականին: Պատմությունը պատմվում է մտավոր հետամնաց մի երիտասարդի անունից, որը խոսում է իր կյանքի մասին: Աշխատանքը հանրաճանաչ դարձավ ամբողջ աշխարհում համանուն կինոնկարի շնորհիվ, որն արժանացավ վեց Օսկարի:
Հեռավար աշխատանք․Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը խորհուրդ է տվել հնարավորության դեպքում պահպանել աշխատանքի հեռավոր ռեժիմը:
«Ես խորհուրդ կտայի, որ ձեռնարկությունների բոլոր ղեկավարները, անկախ կազմակերպության ձևից, հնարավորության դեպքում, և եթե դա լուրջ վնաս չի հասցնում կազմակերպության աշխատանքին, շարունակեն կազմակերպել հեռավար աշխատանք», - ասել է Սոբյանինը։
Որքան մարդիկ շատ տնից աշխատեն, այդքան շփման շրջանակը փոքր կլինի ու կորոնավիրուսի վարակն էլ՝ քիչ։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան