Հույս դնե՞լ հանգստյան օրերի վրա քնի պակասը լրացնելու համար
Հանգստյան օրերին մարդիկ կարող են իրենց թույլ տալ քնել անգամ մինչև կեսօր, սակայն դա էլ բավարար չէ լիարժեք հանստանալու և ուժերը վերականգնելու համար, եթե շաբաթվա ընթացքում մարդու քունը լիարժեք չի եղել:
Ժանակակից կյանքի ռիթմի պայմաններում աշխարհում հազարավոր մարդիկ աշխատանքային շաբաթվա ընթացքում չեն հասցնում լիարժեք քնել՝ հույս ունենալով, որ քնի պակասը կլրացնեն հանգստյան օրերին` ավելի երկար քնելով: Սակայն ԱՄՆ գիտնականները, 140 հոգու շրջանում հետազոտություն անցկացնելուց հետո պարզել են, որ 2-3 գիշերները բավարար չեն լիարժեք հանգստի համար:
Ինչպես հաղորդում են ռուսական լրատվամիջոցները, հետազոտության մասնակիցները աշխատանքային 5 օրերի ընթացքում օրական քնում էին 4 ժամ: Հանգստյան օրերին նրանք քնում էին 10 ժամ, սակայն այդ ժամանակը նրանց համար բավարար չէր ուժերը վերականգնելու համար:
Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ երկուշաբթի օրը հետազոտության մասնակիցներն աշխատանքի էին վերադառնում հոգնած վիճակում և անուշադիր էին լինում աշխատավայրում:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա