Ազգային ատելության հողի վրա հրդեհվել է Սան Ֆրանցիսկոյի հայկական կենտրոնը
Սան Ֆրանցիսկոյի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուն կից գտնվող Հայկական կենտրոնը անհայտ անձանց կողմից հրդեհվել է գիշերը ժամը 4-ի մոտակայքում։ Հրշեջ-փրկարարներն անմիջապես արձագանքել են, սակայն շենքը մեծ կորուստներ է կրել։ Այս մասին տեղեկանում ենք Asbarez-ից։
Նշվում է, որ Հայկական կենտրոնում է գործում «Վասպուրական» սրահը և եկեղեցու ու շրջանի կազմակերպությունների գրասենեակները։
Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգաբարձությունը և համայնքի ղեկավարությունը, համագործակցությամբ քաղաքի հրշեջների և օրինապահ մարմինների հետ՝ հետամուտ են բացահայտել ազգային ատելության հողի վրա կատարված այս հարձակումը:
Հիշեցնենք, որ ադրբեջանամետ ու թրքամետ խուլիգանները հուլիսին հարձակվել էին Սան Ֆրանցիսկոյի Գռուզյան-Զաքարյան-Վասպուրական Ազգային վարժարանի և նրան կից գտնուող Հայ կենտրոնի վրա, հայհոյանքներ գրել և Ադրբեջանի դրոշի գույները ներկել պատերին։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին