Այ ձեր ցավը տանեմ, սովը ո՞նց ա լինում. Գագիկ Ծառուկյան
Կորոնավիրուսով պայմանավորված՝ ուսանողներից շատերը ծնողները չեն աշխատել, իսկ այսօր, երբ ուսման վարձը պետք է վճարել, խնդրի առաջ են կանգնում: ԲՀԿ ուսխորհրդի երիտասարդների հետ հանդիպման ժամանակ նշեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ միաժամանակ առաջարկելով խնրդի լուծում:
«Ծնողը վեց ամիս չի աշխատել, հանզիվ հացի փող ունի, ինչպե՞ս կարող է ուսման վճար տա մի բան էլ թանկացած: Թող պետությունը սուբսիդավորի՝ վեց ամիսը պետությունը վճարի, վեց ամիսը ծնողը»,- ասաց նա:
ԲՀԿ ղեկավարը հիշեցրեց դեռ հունիսի 5-ի իր հայտարարությանը, թե ստեղծված իրավիճակով պայմանավորված ամիսների հետո սով է լինելու, ապա նշեց, որ իշխանական որոշ պատգամավորներ աշխատասենյակներում նստած, առանց ժողովրդի հետ հանդիպման, նրանց սոցիալական վիճակի ծանոթանալու հայտարարում են՝ Ծառուկյանի ասած սովը չեղավ, այն դեպքում, երբ այսօր շատերի սոցիալական վիճակը ծանր է:
«Մարդիկ լացում են, դեղի փող չունի, երեխաներին դպրոց ուղարկելու համար փող չունեն: Այ ձեր ցավը տանեմ, սովը ո՞նց ա լինում»,-ասաց Գ.Ծառուկյանը:
Նրա խոսքով, ստեղծված վիճակից դուրս գալու և տնտեսական ճգնաժամը հաղթահարելու համար իշխանությանը պարբերաբար տարբեր լուծումներ է ներկայացրել:
Հանդիպման մանրամասները՝ տեսանյութում:
Հարակից հրապարակումներ`
- Գագիկ Ծառուկյան. Էսօր ժողովրդին տուգանելուց, հարկերը բարձրացնելուց բացի, ի՞նչ եք արել
- Գագիկ Ծառուկյանը հավաքի մասնակիցների շրջանում հարցում անցկացրեց՝ «վարկ ունե՞ք»
- Ծառուկյան. Թող «Չեմպիոնների քաղաք» տիտղոսը դեռ երկար զարդարի Գյումրու անունը
- Տոնոյան. Ծառուկյան-Քոչարյան հանդիպում տեղի չի ունեցել
- Իվետա Տոնոյան. Գագիկ Ծառուկյանի անհանգստությունն ավելի գլոբալ է, քան առանձին չափորոշիչները
- Մեծ հանրահավաք էլ ենք կազմակերպելու. Գագիկ Ծառուկյան