Հասարակություն 11:31 18/09/2020 Հայաստան

«Այնպես են ուզում անել, որ ջահելները հագներին շոր չունենան, տռուսիկ-մայկով դուրս գան». քաղաքացիների բողոքը

Կառավարության շենքի առջև կրկին հավաքվել են կոշիկ և հագուստ ներկրող ու վաճառող տնտեսվարողները: Նրանք դեմ են մաքսային նոր կանոնակարգումներին, գնային քաղաքականությանը: Արդեն մի քանի անգամ բողոքի ակցիաներ են իրականացրել՝ բարձրաձայնելով իրենց խնդիրն ու ներկայացնելով պահանջը:

«Կտրուկ պատասխանել են՝ ոչ մի փոփոխություն, փոխզիջում չի լինելու, հավաքվել ենք մեր արձրագանքը հասցնելու վարչապետին: Գները մնում է  նույնը, իրենց որոշած գներն են:  Այս փոփոխությունն ազդելու է գնորդների վրա: Աշխատանք ունենք մեր գնորդների հետ, պետք է իմանան, որ իրենց  համար մատչելի 3000 դրամանոց մայկան դառնալու է 4000-4500 դրամ»,- ասաց ակցիայի մասնակիցը:

Նա նշեց, որ մեծածախ շուկաներն այսօր փակ են,  տարբեր քաղաքներում հագուստ վաճառողները նույնպես ակցիաներ են անելու:

Բողոքող առևտրականն ասաց, որ բարձրաստիճան պաշտոյաները  հայտարարել են՝ խթանում են տեղական  արտադրությանը:

«Մեր պաշտոնյաները սխալ հայտարարություն անելու իրավունք չունեն, քանի որ չեն խթանում տեղական արտադրությանը, այլ  խթանում են տեղական կարին,  բառիս բուն իմաստով, քանի որ ցանկացած տեղական  արտադրություն՝ կտորը, աքսեսուարները, սոսինձը, բոլորը ներկրվում է Թուրքիայից և Չինաստանցի: Դա  տեղական արտադրություն  չէ, այլ տեղական կար է»,- ասաց նա:

Նա նշեց, որ գրեթե ամեն օր բողոքի ակցիաներ են անում, պատասխան չկա, շատ վիրավորած են. «Երբ պետք էր գնալ վարչապետի հետևից, գնում էինք, այն ժամանակ լավն էինք: Բայց չենք կոտրվի»:

Բողոքող քաղաքացիներից մեկն ասաց. «Այս կարանտինի ժամանակ սահմանադրություն է  փոխում, դատավոր է փոխում, բերում է  անօրինական նստացում է  պաշտոնների: Տեսեք՝ դրանցից որ մեկը համապատասխան կրթություն ունի: Ինչքան ջահել կազմ կա, անփորձ երեխեքին բերել նստացրել է, ոնց ուզում է, այդպես անում է: Ինչու խաբեց  մեզ, եթե ի վիճակի չէր կառավարելու պետությունը, ինչու է մեզ այս վիճակի մեջ դրել: Նա պետք է տիրություն անի իր երկրի ժողովրդին, մտածի բոլոր ընտանիքների մասին, որոնք պետք է  հաց ուտեն, ապրեն, գոյատևեն, ոչ թե  ուզենա վերջին հացը ձեռքից վերցնի: Չէ՞ որ բոլորն էլ ապրել են ուզում: Նա պարտավոր է, չէ որ խոսք էր տալիս՝ ժողովուրդ ջան ձեզ հետ եմ, Հայաստանը մենք ենք, մեր ժողովուրդն է: Իսկ ո՞ւր է հիմա:  Պահանջում ենք մեզ միանա: Չենք ասում փող տվեք մենք ապրենք, մենք մեր փողերով պետություն ենք պահում, բյուջե ենք վճարում: Իսկ նա վերջին ձևով  խեղդում է, որ ժողովուրդը թողի, գնա: Նա պետք է մեզ աջակցի,  ամեն քայլի դիմի ժողովորդի շահերը պահի, ոչ թե վերջին ձևով ուզենա սնանկացնել ժողովրդին: Մենք ձեզ խնդրում ենք, դիմում ենք, ստիպում ենք՝ միացեք մեզ: Մենք ձեզ հետ ենք եղել, դուք պարտավոր եք լինել մեր կողքին: Մեզ հետ պետք է նստած լինեիք ինչպես տարիներ առաջ՝ ձեր ուսապարկը ձեր ուսին մեզ հետ էինք: Հիմա ի՞նչ եղավ ուսապարկը, խոստումները: Թե ով նստում է  վերևը, արդեն մոռանում է: Մի մոռացեք: Արդեն մոռացաք այդ ժողովրդին, մի մոռացեք՝ ժողովուրդը պետությունն է:
Մենք պահանջում ենք վարչապետին, ուրիշի հետ չենք ուզում զրուցել»:

Նա նշեց, որ եթե իրենց պահանջը չկատարեն, իրենք էլ թանկ կվաճառեն, ժողովուրդն էլ ավելի կսանանկանա, կթողնի ու կգնա երկրից:

«Ճանապարհները բացվեն՝ Հայաստանի 80 տոկոսը  կգնա: Պետք է ինքը ժողովրդին պահի, ժողովրդի գրպանին է կպնում:  Չեն ուզում մեզ լսել, իրենց ձեռք չի տալիս»,- նշեց բողոքող քաղաքացին:

Մեկ այլ բողոքող կին նշեց. «Այնպես են ուզում անել, որ ջահելները հագներին շոր չունենան, տռուսիկ-մայկով  դուրս գան: Ջահելն ուզում է երկու տաբատ, երեք մայկա ունենա: Այս ի՞նչ կարգ է»:

«Ի՞նչ եք ուզում: Ինչ կա տվել ենք ձեզ: Այսօր պարտքեր ունենք Թուրքիայում, վարկեր Հայաստանում: Ես չեմ կարող իրենց պահանջներով աշխատել: Իրենք գիտեն: Հենց ճանապարհը բացվի, կգնամ Թուրքիա, կաշխատեմ: Թող իրենք գնան, մտածեն:
Ամոթ է, վերջացրեք: Աշխարհը տառապում է վիրուսից, դուք եկել եք, թանկացումներ եք անում: Երբ երկու անգամ կբարձրացնեք Հայաստանի քաղաքացու աշխատավարձը, թոշակառուի թոշակը, այն ժամանակ կնստենք, կասեք՝ բարձրացել ենք աշխատավարձը, թոշակը և ձեր ապրանքի քաշի կիլոգրամը թանկացնում եմ: Ես համաձայն եմ, ոչինչ այս դեպքում թող վնաս կրեմ, բայց օգուտ լինի իմ երկրի քաղաքացուն»,- նշեց մեկ այլ առևտրական:

Մյուսը հավելեց. «Այսքան ժողովուրդը ամսական 20 միլիոն դոլար բյուջե փող է լցնում, որ թոշակ բաժանի, աշխատավարձ տա»: 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

17:41
Արարատի, Արտաշատի,Ապարանի, Սևանի և այլ ճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Այսօր ժամը 17:00-ի դրությամբ, Արարատի, Արտաշատի, Արթիկի, Նաիրիի, Ապարանի, Արագածի, Թալինի, Անիի, Աբովյանի, Հրազդանի և Սևանի տարածաշրջաններում...
Աղբյուր` Panorama.am
17:39
Արսեն Բաբայան. Հենց նոր Քրեական ոստիկանությունը ինձ ու ընկերներիս ձերբակալեց
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը հայտնում է. «Հենց նոր Քրեական ոստիկանությունը ինձ ու ընկերներիս ձերբակալեց Հրազդանի կիրճում: Գնում էինք...
Աղբյուր` Panorama.am
17:35
Թրամփը տեսանյութ է հրապարակել, որտեղ գրենլանդացիները խնդրում են գնել իրենց կղզին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում տեսանյութ է հրապարակել, որում «գրենլանդիայի բնակիչները» խնդրում...
Աղբյուր` Panorama.am
17:28
Մարուքյան. ՀՀ իշխանությունների կողմից խոստացված Եվրամիությանն անդամակցելու հանրաքվեն բլեֆ է
«ՀՀ իշխանությունների կողմից խոստացված Եվրամիությանն անդամակցելու հանրաքվեն բլեֆ է»,-նման համոզմունք է հայտն ել «Լուսավոր...
Աղբյուր` Panorama.am
17:20
Արդյոք Հայկ Ղալումյանի և Հայկ Սարգսյանի միջև քաշքշոց է եղել. Սիմիդյանը՝ միջադեպի մասին
«Միջադեպ ուղղակի չի եղել, քննարկման ժամանակ տասնյակ մարդիկ են եղել։ Կարող է հանդիպումից հետո երկու գործընկեր ուղղակի խոսել են։ Որևէ...
Աղբյուր` Panorama.am
17:11
ՄԻՊ-ն ու նոր բանտապետն այցելել են «Արմավիր» ՔԿՀ, որտեղ մի քանի դատապարտյալ դեռ հացադուլ է իրականացնում
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունվարի 10-ին այց է իրականացրել Արդարադատության նախարարության «Արմավիր»...
Աղբյուր` Panorama.am
17:06
Տավուշի մարզպետն ու իր ենթակաները ինչի՞ համար են ճոխ պարգևատրվում, եթե լավ չեն աշխատում. Ոսկան Սարգսյան
Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է. «Տավուշի մարզպետ,Նիկոլ Փաշինյանի դասընկեր ,քավոր Հայկ Ղալումյանը, մարզպետարանի պաշտոնյաները...
Աղբյուր` Panorama.am
17:02
Անհուսալի վարկ ունեցողներին պետության աջակցությունն ունի դրական և բացասական կողմեր. Սուրեն Պարսյան
Կառավարությունը դեկտեմբերի վերջին նիստում որոշում ընդունեց, որով անհուսալի վարկ ունեցողներին կտրամադրի ֆինանսական աջակցություն՝ նրա ֆորմալ...
Աղբյուր` Panorama.am
16:59
«Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն» ծրագրով 3 հայտ կստանա աջակցություն
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն» դրամաշնորհային...
Աղբյուր` Panorama.am
16:57
Մարության. Հիմա արդեն երկրորդ անգամ նույն հարցը տալիս եմ Փաշինյանին
Երևանի նախկին քաղաքապետ, հումորիստ, դերասան Հայկ Մարությանը տրանսպորտի թանկացման վերաբերյալ ակնկալում է լսել Նիկոլ Փաշինյանի կարծիքը։...
Աղբյուր` Panorama.am
16:56
«Մեր ընտանիքի համար ամենախառը, ուրախ ու տոնական օրն է». Հրանտ Թոխատյանի ծննդյան օրն է
Հայաստանի ժողովրդական արտիստ, դերասան Հրանտ Թոխատյանն այսօր նշում է ծննդյան 67-ամյակը։ «Հունվարի 10-ը մեր ընտանիքի համար ամենախառը,...
Աղբյուր` Panorama.am
16:45
Ես ու իմ նման շատ մարդ հրաշքով ենք այս ամենից փրկվել. Հրաչ Մուրադյանը՝ Լոս Անջելեսից
Այս պահին գտնվում է Կալիֆոռնիայում գտնվող հաղորդավար Հրաչ Մուրադյանը անդրադարձել է ԱՄՆ-ում տեղի ունեցած աղետին ու դրա հետևանքներին, նաև նշել է,...
Աղբյուր` Panorama.am
16:20
Դատարանը մերժել է Wildberries-ի ակտիվների վերաբերյալ Բակալչուկի հայցը
Մոսկվայի մարզի արբիտրաժային դատարանը ապացույցներ չի գտել Wildberries-ի հիմնադրի ամուսնու՝ Վլադիսլավ Բակալչուկի հայցի վերաբերյալ։ Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
16:11
Միխայիլ Բոյարսկու որդին արձագանքել է հոր՝ հոսպիտալացման մասին լուրերին
Ռուսաստանի ժողովրդական արտիստ Միխայիլ Բոյարսկին սովորական հետազոտություն է անցնում Սանկտ Պետերբուրգի բժշկական հաստատություններից մեկում և...
Աղբյուր` Panorama.am
16:04
Հակաբակտերիային դեղերը պետք է կիրառվեն միայն բժշկի ցուցումով. ԱՆ
Գրիպի և սուր շնչառական վիրուսային  վարակների բուժման համար ցուցված չէ hակաբակտերիային դեղերի կիրառումը: Հակաբակտերիային դեղերը շատ կարևոր...
Աղբյուր` Panorama.am
16:03
Արփա գետի ափին ուռենիներ են ապօրինի հատել
Համայնքային ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ ռեստորանային համալիրներից մեկի հարակից տարածքում՝...
Աղբյուր` Panorama.am
15:58
Կասկածելի առարկայի մասին հաղորդումից հետո Մոսկվայի կենտրոնում գտնվող փողոցը փակվել է ստուգման համար
Մոսկվայի կենտրոնում գտնվող փողոցներից մեկում ստուգվում է կասկածելի առարկայի մասին հաղորդագրությունը։ Այս մասին հաղորդում է «Զգուշացեք,...
Աղբյուր` Panorama.am
15:40
Նույն ժամին Կապանում և Դիլիջանում +14․․․+15, իսկ Աշոցքում -11 աստիճան
«Հայաստանը կլիմայական առումով մի երկիր է, որտեղ ժամանակի նույն պահին  տարբեր բնակավայրերում կարող է դիտվել 25-26 աստիճանի...
Աղբյուր` Panorama.am
15:33
ԵՄ-ին ՀՀ անդամակցելու գործընթացը համահունչ է ՀՀ քաղաքացիների եվրոպական ձգտումներին. Միրզոյանը՝ Գրոնոյին
Միրզոյանը հանդիպել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ
Աղբյուր` Panorama.am
15:27
«Կարևոր իրազեկում» Հարկադիրից
«Կատարողական վարույթի մասին» ՀՀ նոր օրենքն ուժի մեջ կմտնի 2025 թվականի հուլիսի 1-ից, դրա 48-րդ հոդվածը սահմանում է հարկադիր կատարողի...
Աղբյուր` Panorama.am
15:14
Պեսկով. Պուտինը պատրաստ է առանց պայմանների հանդիպել Թրամփին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է առանց որևէ պայմանի հանդիպել ԱՄՆ նոր առաջնորդ Դոնալդ Թրամփի հետ։ Նման շփումների կազմակերպումը...
Աղբյուր` Panorama.am
15:13
«Փաշինյանի ներքաղաքական նախագիծ» կամ «ամբոխահաճ քայլ». ինչպես է Հայաստանն արձագանքել ԵՄ-ին անդամակցումը. DW
ԵՄ-ին անդամակցելու Երևանի կառավարության որոշումը երկրում տարաբնույթ արձագանքներ է առաջացրել, իսկ Ռուսաստանում՝ սուր։ Եվրոպական ինտեգրման...
Աղբյուր` Panorama.am
15:07
Վրաստանի ընտրություններին միջամտել են նաև Իրանն ու Ադրբեջանը. Լորա Թորնտոն
Մակքեյնի ինստիտուտի գլոբալ ժողովրդավարության ծրագրերի տնօրեն և Վրաստանում NDI գրասենյակի նախկին ղեկավար Լորա Թորնտոնն ասել է, որ 2024 թվականի...
Աղբյուր` Panorama.am
14:57
Ինքնավթարի հետևանքով ուղևորը տեղում մաhաgել է
ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հունվարի 9-ի առավոտյան զանգած քաղաքացին հայտնել էր, որ Ֆիոլետովո գյուղի մոտակայքում...
Աղբյուր` Panorama.am
14:54
Ջավախքի բնակիչների համար եվրոպական երկրները, որպես փող աշխատելու վայր, մնում են չընդունված
Ջավախքի բնակիչների մեծամասնությունը տարվա մեծ մասն անց է կացնում տնից հեռու: Աշխատատեղերի պակասի պատճառով տեղի բնակիչները ստիպված են լինում...
Աղբյուր` Panorama.am
14:54
Խնդիրները հնարավոր կլինի հեշտությամբ լուծել և ընդհանրապես հարաբերությունները լավ կլինեն. Հակոբ Սիմիդյանը՝ Ադրբեջանի հետ բնապահպանական հարցերի մասին
«Հարևանների հետ բնապահպանական խնդիրների բացերը կան, միայն Հայաստանի դեպքը չէ և դրանք հնարավոր կլինի հեշտությամբ և առանց հավելյալ պրոբլեմ...
Աղբյուր` Panorama.am
14:31
ՄԻԵԴ-ի պահանջով Ադրբեջանը պետք է մինչև հունվարի ավարտ բոլոր գերիների մասին տեղեկություն տրամադրի
«ՄԻԵԴ-ի կողմից Ադրբեջանի նկատմամբ որոշակի ժամկետ կա դրված՝ մինչև հունվարի ավարատ Բավքում ապօրինի պահվող բոլոր հայերի մասին տեղեկություն...
Աղբյուր` Panorama.am
14:21
Ադրբեջանի դեմ դատական գործերը հետ կանչելու դեպքում իսկապես Հայաստանին կդարձնի ֆաշիստական պետություն
Հովհաննես Իշխանյանը հիմնավորում  է իր պնդումը, թեև՝ կան պարզագույն բաներ, որ հիմնավորման կարիք չունեն. «Հայաստանի հայցերը հենց...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}