ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է շահավետ պայմաններ՝ ՀՀ այլ ֆինանսական կազմակերպություններից գույքի գրավադրմամբ վարկեր գնելու նպատակով
ՎՏԲ-Հայաստան Բանկն ընդլայնել է իր պրոդուկտների շարքը և հաճախորդներին առաջարկում է վերաֆինանսավորման նոր ծրագիր` այլ բանկերից և վարկային կազմակերպություններից անշարժ գույքի գրավով ապահովված վարկերի գնման նպատակով: Այս մասին հայտնում են ՎՏԲ-Հայաստան Բանկի մամուլի ծառայությունից:
Նոր պրոդուկտը հնարավորություն է տալիս դրական վարկային պատմություն ունեցող հաճախորդներին բարելավված պայմաններով տեղափոխել իրենց անշարժ գույքի գրավադրմամբ վարկը այլ ֆինանսական կազմակերպություններից ՎՏԲ-Հայաստան Բանկ՝ այդպիսով նվազեցնելով հաճախորդների հետագա ամսական ֆինանսական բեռը:
Վարկը վերաֆինանսավորվում/գնվում է այլ բանկում կամ վարկային կազմակերպությունում առկա վարկի մնացորդի չափով, ինչպես նաև, որոշ դեպքերում հաճախորդին տրվում է վարկի հավելյալ գումար:
Վարկը կարելի է վերաֆինանսավորել տարեկան 14% անվանական տոկոսադրույքով, 1-ից մինչև 10 տարի մարման ժամկետով՝ 800 հազ. ՀՀ դրամից մինչև 50 մլն. ՀՀ դրամ գումարի չափով: Միևնույն ժամանակ, հաճախորդի համար գործում է առավելություն. գրավադրված գույքի վերաձևակերպման հետ կապված ծախսերը (նոտարական և կադաստրային ծախսեր, միասնական տեղեկանք ստանալու և այլ վճարումներ) կատարվում են Բանկի միջոցների հաշվին: Գործում են այլ միջնորդավճարներ: (Վարկի փաստացի տոկոսադրույք՝ 19.4%-24%):
Այլ բանկից և վարկային կազմակերպությունից վարկի գնման հայտ ներկայացնելու համար Բանկում գործում է պարզեցված ընթացակարգ՝ փաստաթղթերի նվազագույն փաթեթի ներկայացմամբ:
Վարկերի վերաֆինանսավորման պայմանների մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ Բանկի պաշտոնական կայքում կամ զանգահարելով Բանկի Կոնտակտային Կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Հարակից հրապարակումներ`
- ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ուսանողական վարկեր՝ բարելավված պայմաններով
- ՎՏԲ-Հայաստան Բանկն անցնում է հաճախորդների սպասարկման նոր ձևաչափի
- ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է շահավետ պայմաններ` «Դավթաշեն Սիթի»-ում բնակարաններ ձեռք բերելու նպատակով
- ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է շուկայի ամենացածր սակագինը՝ Հայաստանից Ռուսաստան դրամական փոխանցումներ իրականացնելու համար
- ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է սպասարկման բացառիկ պայմաններ պրեմիում հաճախորդների համար
- ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է արդյունավետ ներդնել խնայողությունները
- ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ձևակերպել արտոնյալ պայմաններով ուսանողական վարկեր պետական ծրագրերի շրջանակներում
- ՎՏԲ-Հայաստան Բանկն իր հաճախորդների համար երկարաձգում է վարկային արձակուրդները մինչև մայիսի 31-ը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին