Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 182 նոր դեպք
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 182 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը, վրացական Առաջին ալիքի հաղորդմամբ, թարմացվել է կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքէջում:
Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 3119 դեպք:
Ապաքինվել է ևս 13 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 1435:
Բացի այդ, բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի:
Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 19 պացիենտ:
Կարանտինի ռեժիմում է մնում 6633 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 836-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Ժողովուրդը լրիվ անտեսված է, ամեն ինչ ի շահ իշխանության է արվում. Երևանցիները՝ տրանսպորտի մասին