18.09.2020. Կորոնավիրուսի 239 նոր դեպք է գրանցվել, 3 մարդ է մահացել
Հայաստանում երեկ կատարվել է 3769 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 239 նոր դեպք: Առողջացել է 138 մարդ: Մահացել է 3 մարդ, որից երկուսը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
Մահվան դեպքի վերաբերյալ ԱՆ-ից հայտնում են, որ պացիենտը եղել է 45 տարեկան տղամարդ և ունեցել է ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 285 է:
Սեպտեմբերի 18-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 46910 դեպք, որոնցից 42369-ն` առողջացած, մահացել է 1211 մարդ, որից 285-ն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3330 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 255927 թեստավորում:
Հարակից հրապարակումներ`
- 17.09.2020. Կորոնավիրուսի 295 նոր դեպք է գրանցվել, 2 մարդ է մահացել
- 16.09.2020. Կորոնավիրուսի 257 նոր դեպք է գրանցվել, 3 մարդ է մահացել
- 15.09.2020. Կորոնավիրուսի 150 նոր դեպք է գրանցվել, 2 մարդ է մահացել
- 14.09.2020. Կորոնավիրուսի 107 նոր դեպք է գրանցվել, երեք մարդ է մահացել
- 12.09.2020. Կորոնավիրուսի 172 նոր դեպք է գրանցվել, երեք մարդ է մահացել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան