ՀՀ-ում ՌԴ դեսպանն ասել է՝ որն է որոշիչ գործոնը սահմանները բացելու համար
Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը լրագրողներին ասաց, որ որևէ տեղեկություն չունի, թե երբ կբացվեն սահմանները:
«Դուք գիտեք, որ այդ հարցերը, բնականաբար, քննարկվում են և երկկողմ մակարդակում, և ԵԱՏՄ շրջանակում: Սակայն, վերջնարդյունքում որոշիչ է համաճարակային իրավիճակի զարգացումը»,- նշեց նա:
Սերգեյ Կոպիրկինը նաև ասաց. «Ռուսական կողմից, եթե խոսենք արտասահմանցիների այցերին, այդ թվում ՀՀ քաղաքացիների, քայլեր են ձեռնարկվել, որպեսզի այն դեպքերում, երբ դա մարդկանց համար իրոք անհրաժեշտ է՝ հումանիտար դեպքերում, այն դեպքերում, երբ կան համապատասխան սուր կարիքներ, քաղաքացիները հնարավորություն ուենան գնալ Ռուսաստան: Քաղաքացիները դրանից օգտվում են: Ինչ վերաբերում է սահմանների բացմանը, ապա կրկնում եմ, այստեղ որոշիչ դեր են խաղում մեր երկու երկրների հակահամաճարակային ծառայությունները»:
Հարակից հրապարակումներ`
- ՌԴ մեկնել ցանկացողները ՔՊԿ գրասենյակի ներսում են՝ առանց լրագրողների
- «ՀՀ քաղաքացին վախենում է գալ Հայաստան». ՌԴ մեկնել ցանկացողների բողոքի ակցիա
- ՌԴ մեկնել ցանկացողները ՔՊԿ գրասենյակի դիմաց կսպասեն այնքան մինչև ստանան իրենց հարցերի պատասխանները
- Վարչապետի խոսնակը դիմել է ՌԴ մեկնել ցանկացողներին
- Մեր պայքարը քաղաքական չէ, մենք ուզում ենք գնալ մեր տուն. ՌԴ մեկնել ցանկացող քաղաքացի
- ՌԴ-ն կբացի՞ միջազգային սահմանները
- «Մեզ թվում է, որ չեն բանակցում». բողոքում են ՌԴ գնալ ցանկացող քաղաքացիները
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան