Զինծառայողների սոցիալական ապահովագրության հիմանդրամն ընդդեմ Ուրիխանյանի գործով նիստը հետաձգվեց
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Լիզա Գրիգորյանի նախագահությամբ, այսօր հետաձգվեց «Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամն» ընդդեմ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի գործով դատական նիստը: Դատարանը բավարարեց համապատասխան միջնորդությունը՝ երեք լրատվամիջոցների ներգրավել որպես պատասխանող կողմեր:
Գործի քննությունը հետաձգվեց՝ նրանց ծանուցելու և վեջիններիս դիրքորոշում ներկայացնելու համար ժամկետ սահմանելու նպատակով: Հաջորդ նիստը նշանակվեց հոկտեմբերի 16-ին:
Հայցի պատճառ է դարձել հունիսի 1-ին պատգամավորի հայտարարությանը, որով դիմելով ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, հետաքրքրվել է, թե որտեղ են զինծառայողների սոցապահովության հիմնադրամի գումարները։ Հայցվոր կողմը պահանջում է հերքել զրպարտություն համարվող տեղեկությունները և փոխհատուցում վճարել։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա