
Չինացի հակերները գողացել են կորոնավիրուսի իսպանական պատվաստանյութերի տվյալները
Չինացի հակերները կորոնավիրուսի պատվաստանյութի արտադրությամբ զբաղվող իսպանական կենտրոններից տեղեկատվություն են գողացել: ՏԱՍՍ-ի փախանցմաբ, նման հայտարարություն է տարածել «El Pais» թերթը՝ վկայակոչելով անանուն աղբյուրները, որոնք ենթադրաբար տեղեկություններ ունեն այդ կիբերհարձակումների մասին:
Հրապարակման համաձայն՝ Պաս Էստաբանի թագավորության ազգային հետախուզական կենտրոնի տնօրենը նախազգուշացրել է երկրում մեկուսացման ռեժիմի ընթացքում հաքերային հարձակումների աճի մասին: Հետախուզության պետը նաև հայտնել է զգայուն հատվածների՝ առողջապահության ու դեղագործության վրա հարձակումների մասին, որոնք արվում են ոչ միան COVID-19 հիվանդության պատվաստանյութ մշակող Իսպանական լաբորատորիաների դեմ: «El Pais»- ը պնդել է, որ Պիրենյան թագավորության դեպքում կիբերհարձակումը իրականացվել է Չինաստանից:
Թերթի աղբյուրները չեն նշել, թե ինչ տեղեկատվություն է գողացվել: Իսպանական գիտական հետազոտությունների Գերագույն խորհրդի ներկայացուցիչը հավաստիացրել է, որ գործակալությունը տվյալների գողություն չի արձանագրել: Պատվաստանյութի ստեղծման վրա աշխատող երեք այլ կենտրոնները նույնպես տեղեկություններ չունեն հնարավոր կիբերհարձակումների մասին:
Այժմ Իսպանիայում կան կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մշակման տասնյակ ծրագրեր: Իսպանական դեղամիջոցները դեռ չեն փորձարկվել մարդկանց վրա: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով, աշխարհում ներկայումս մշակում են մոտ 180 պատվաստանյութ, դրանցից 35-ն արդեն հետազոտվում են մարդկանց վրա:
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին