Զարիֆ. Իսրայելի հետ հարաբերությունները կարգավորողները դավաճանում են իրենց ժողովուրդներին
«Նրանք, ում առաջին գերակայությունը Իսրայելն է, ոչ միայն ապակայունացրել են տարածաշրջանը, այլև դավաճանել են իրենց ժողովուրդներին, միայն որպեսզի ապահովեն իրենց շահը», - հայտարարել է Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը: Այս մասին գրում է Pars Today-ը։
Զարիֆը, թվիթերում պատասխանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այն հայտարարությանը, թե իր փեսան Իսրայելի առաջնորդն և որ ԱՄՆ-ի ներկայությունը Մերձավոր Արևելքում միայն Իսրայելի համար է, գրել է. «Թրամփի խոսքերը պարզում են, թե ինչին է Վաշինգտոնը զոհաբերել ամերիկացիների հարկերից գոյացած 7 տրիլիոն դոլարը և մեծ թվով զինծառայողների կյանքերը»:
Չորեքշաբթի օրը ԱՄՆ-ի հրեական համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, Դոնալդ Թրամփը նշել է, որ ԱՄՆ-ն ՀԳՀԾ-ից (Իրանի հետ միջուկային գործարք) դուրս է եկել Նեթանյահուի խնդրանքով: Նա հրեաներին կոչ է արել նոյեմբերին կայանալիք ընտրություններում քվեարկել իր օգտին:
Հիշեցնենք, որ օրերս Սպիտակ տանը Թրամփի միջնորդությամբ համաձայնագիր կնքվեց, որով Բահրեյնն ու ԱՄԷ-ն դիվանագիտական հարաբերություններ հաստատեցին Իսրայելի հետ։ Հաղորդվում է, որ առաջիկայում սպասվում է, որ արաբական այլ երկրներ ևս կկարգավորեն հարաբերությունները Իսրայելի հետ։
Հարակից հրապարակումներ`
- Իսրայելի հետ հարաբերություններ հաստատելու արաբական երկրների շտապողականությունը պայմանավորված է ԱՄՆ ընտրություններով․ արաբագետ
- Թուրքիան դատապարտում է Բահրեյնի և Իսրայելի միջև հարաբերությունների բարելավումը
- Իրանի ԱԳՆ-ն ամոթալի քայլ է որակել Բահրեյնի ու Իսրայելի միջև հարաբերությունների կարգավորումը
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան