Առողջ, ազգային ուժերի հետ պետք է սերտ համագործակցային մթնոլորտ ձևավորվի․ «Հայրենիք»
Այսօր «Հայրենիք»-ի կենտրոնական գրասենյակում Արթուր Վանեցյանի գլխավորությամբ տեղի ունեցավ կուսակցության խորհրդի նիստ, որի ընթացքում քննարկվել են ներքաղաքական իրավիճակին և վերջին զարգացումներին վերաբերող խնդիրներ։ Այս մասին հայտնում են կուսակցության մամուլի ծառայությունից:
Նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև կուսակցության դիրքորոշումներին և կազմակերպչական խնդիրներին՝ կապված Հայաստանի ներքաղաքական դաշտում առողջ, ազգային ուժերի միջև համագործակցային մթնոլորտ ձևավորելու հետ։
Հստակեցվել են նաև «Հայրենիք»-ի հետագա անելիքները՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ կուսակցությունը համալրվում է մեծաթիվ նոր անդամներով։
Հարակից հրապարակումներ`
- Կառավարության ղեկավարը իր վարքագծով պետականությունը փորձում է իջեցնել մի շեմի, որից հետո պետության լինել-չլինելու խնդիրն է. Վանեցյան
- «Հայրենիքը», ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն տուգանքների համաներման պահանջով ստորագրահավաք են սկսում
- Արթուր Վանեցյանն անդամատոմսեր է հանձնել կուսակիցներին
- Արթուր Վանեցյան. Երկար ամիսներ չդադարող լայվը շատ մեծ վնաս է հասցրել մեր պետությանը
- Կայացել է ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի և «Հայրենիքի» աշխատանքային խմբի հերթական նիստը
- Նախկին ՔՊ-ականն անդամագրվել է «Հայրենիք» կուսակցությանը