«Նիկո՛լ հեռացիր». Ռեֆորմիստները երթով շարժվում են դեպի Կառավարության շենք
Ռեֆորմիստների կուսակցության անդամները այսօր հրավիրված հանրահավաքում կարճ ելույթներ ուենցան։ Խոսեց նաև կուսակցության նախագահ Վահան Բաբայանը։
«Քաղաքացին այսօր հացի փող չունի, հնարավորություն չունի իր երեխային դպրոց ուղարկի, իր երեխայի համար սնունդ գնի, իսկ հեղափոխական վարչապետն իր ինքնաթիռի վրա տիպեր է կպցնում: Հեղափոխական վարչապետը մոռացել է, թե ինչեր է խոստացել, նա միայն իր թիմի համար է մնացել հեղափոխական, շարքային քաղաքացիների համար այլևս հեղափոխական չէ»,- հայտարարեց նա։
«Այս իշխանությունը պետք է հեռանա տապալած տնտեսական իրավիճակի համար, Արցախի հարցում ունեցած պարտվողական քաղաքականության համար»,- հավելեց նա:
Նա տարակուսանք հայտնեց, թե ինչու են «կպել միայն Արայիկ Հարությունյանի հրաժարականից». «Ի՞նչ է ստացվում, որ այս ամբողջ երկրի խնդիրների մեջ մեղավորն Արայի՞կն էր, այս ամբողջ երկիրը աղետալի վիճակում է, մեղավորը Արայիկ Հարությունյա՞նն է, մի հատ նայեք՝ ինչ է կատարվում երկրում, չե՞ք զարմանում»։
Նա ևս մեկ անգամ վերահաստատեց, որ իրենց պահանջն ամբողջ կառավարության հրաժարականն է։ Այժմ նրանք «Նիկո՛լ հեռացիր» վանկարկումներով շարժվում են դեպի կառավարության շենք։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան