19.09.2020. Կորոնավիրուսի 244 նոր դեպք է գրանցվել, 2 մարդ է մահացել
Հայաստանում երեկ կատարվել է 3737 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 244 նոր դեպք: Առողջացել է 182 մարդ:
Մահվան դեպքերի վերաբերյալ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել են 46 տարեկան կին և 88 տարեկան տղամարդ։ Վերջիններս ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Այսպիսով, սեպտեմբերի 19-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 47154 դեպք, որոնցից 42551-ն` առողջացած, մահացել է 1213 մարդ, որից 285-ը, ըստ ԱՆ-ի, ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3390 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 259664 թեստավորում:
Հարակից հրապարակումներ`
- 18.09.2020. Կորոնավիրուսի 239 նոր դեպք է գրանցվել, 3 մարդ է մահացել
- 17.09.2020. Կորոնավիրուսի 295 նոր դեպք է գրանցվել, 2 մարդ է մահացել
- 16.09.2020. Կորոնավիրուսի 257 նոր դեպք է գրանցվել, 3 մարդ է մահացել
- 15.09.2020. Կորոնավիրուսի 150 նոր դեպք է գրանցվել, 2 մարդ է մահացել
- 14.09.2020. Կորոնավիրուսի 107 նոր դեպք է գրանցվել, երեք մարդ է մահացել
- 12.09.2020. Կորոնավիրուսի 172 նոր դեպք է գրանցվել, երեք մարդ է մահացել
- 11.09.2020. Հայաստանում կորոնավիրուսով հիվանդների թիվն անցել է 45 հազարից, մահերի թիվը հասել է 1189-ի
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին