Ախալցիխեում մոտ 100 մարդ կորոնավարակի թեստ է հանձնել
Ախալցիխեում մոտ 100 մարդ կորոնավարակի թեստ է հանձնել։ Պատճառը մոտ մեկ շաբաթ առաջ Ախալցիխեում տեղի ունեցած մարդաշատ հուղարկավորության արարողությանն է եղել: Jnews-ի հաղորդմամբ, սեպտեմբերի 18-ին պարզվել է, որ հուղարկավորությանը մասնակցած մարդկանցից մեկը կորոնավիրուսով վարակված է: Նա վերջերս է եկել Վրաստան:
Կորոնավարակով հիվանդ լինելու փաստը հայտնի է դարձել, երբ նա հուղարկավորությունից հետո Ախալցիխեից վերադարձել է Հայաստան:
Այդ անձի հետ հավանական շփում ունեցած անձանց թեստերի պատասխանը հայտնի կդառնա այսօր։
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանում կորոնավիրուսի 187 նոր դեպք է հաստատվել
- Սամցխե-Ջավախքում արտակարգ դրության ժամանակ արձանագրվել է 230 տուգանք
- Ախալցիխեում գրանցվել է կորոնավարակի դեպք
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան