Նախընտրական բանավեճերում Թրամփը հաղթողի դիրքում է. փորձագետ
Միացյալ Նահանգների գործող նախագահ Դոնալդ Թրամփն իր դեմոկրատական հակառակորդ Ջո Բայդենի հետ առաջիկա բանավեճում առավել շահեկան դիրքերում գտնվող գործիչ է, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ ներկայացնելով քաղաքական փորձագետ Վալերի Գարբուզովի խոսքը։
ԱՄՆ-ի նախագահական ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 3-ին, Թրամփը հավակնում է նախագահության երկրորդ ժամկետի և պայքարելու է Բայդենի դեմ: Նախագահի թեկնածուների առաջին բանավեճը նշանակված է սեպտեմբերի 29-ին: Երկրորդ և երրորդ փուլերը նախատեսված են համապատասխանաբար հոկտեմբերի 7-ին և 15-ին:
Կորոնավիրուսի հետ կապված՝ բանավեճերի ձևաչափը դեռ ամբողջությամբ հաստատված չէ: Մասնավորապես, հայտնի չէ՝ դահլիճում հանդիսատես կլինի՞, թե՞՝ ոչ, և արդյո՞ք մրցակիցները կլինեն նույն բեմում:
Գարբուզովի խոսքով, բանավեճը 1980 թվականից ի վեր ամբողջ ամերիկյան նախընտրական արշավի բաղկացուցիչ մասն է և ԱՄՆ-ն երբեք չի հրաժարվել դրանից:
«Ի դեպ, շատերը կարծում են, որ հեռուստաբանավեճը այս ընտրություններում առանցքային և, թերևս, ամենանշանակալի տարրն է։ Հետևաբար, թեկնածուները մեծ ջանք են թափում՝ պատրաստվելու այդ բանավեճերին: Ինչ վերաբերում է գործակիցներին, իհարկե, Թրամփը հեռուստաբանավեճերում առավել շահող դեմք է: Ի վերջո, Թրամփը պահպանել է ընտրական զանգվածների հզոր մոբիլիզատոր լինելու իր կարողությունը: Նրա ելույթներից հետո շատ հաճախ փոխվում է ընտրություններում տատանվողների դիրքորոշումը», - ասել է Գարբուզովը:
Ավելի վաղ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին դեմ էր արտահայտվել Բայդենի ու Թրամփի բանավեճին: Բայց Բայդենը պատրաստակամություն է հայտնել նախագահ Թրամփի հետ բանավիճելու:
Ըստ Գարբուզովի, Փելոսին հակաթրամփական շարժման մասնակից է, և, կարծես, անձնական հակակրանք ունի ԱՄՆ ներկայիս նախագահի նկատմամբ:
«Ընդհանուր առմամբ, Փելոսին ինտուիտիվորեն հասկանում է, որ Բայդենը կարող է պարզապես պարտվել», - ավելացրել է փորձագետը:
Հարակից հրապարակումներ`
- Իմ հրապարակած և ոստիկանության տարածած արձանագրությունները տարբերվում են. Արսեն Բաբայան
- Ջիմ Քերրին՝ Ջո Բայդեն
- ԱՄՆ կարծում է, որ Բայդենի շտաբի հետ աշխատող ընկերությունը հարձակման է ենթարկվել ռուսների կողմից
- Ջո Բայդենը սկսում է ընտրողների հետ ուղիղ հանդիպումները
- Եթե Բայդենը հաղթի ընտրություններում, ԱՄՆ-ում հեղափոխություն կլինի. Թրամփ
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա