Իրանը մտադիր է վրեժ լուծել գեներալ Սոլեյմանիի սպանության մասնակիցներից
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Հոսեյն Սալամին հայտնել է, որ Թեհրանը մտադիր է վրեժ լուծել գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության գործի մասնակիցներից, փոխանցում է «Գազետա.ռու»-ն։
Ավելի վաղ ամերիկյան «Politico» թերթը հաղորդել էր, որ իրանական ծառայությունները դավադրություն են նախապատրաստում Հարավաֆրիկյան Հանրապետությունում Ամերիկայի դեսպան Լանա Մարկսի սպանության համար՝ ի պատասխան Վաշինգտոնի կողմից Սոլեյմանիի ոչնչացման:
«Պարո՛ն Թրամփ, վրեժխնդրությունը մեր մեծ գեներալի համար իրական է և լուրջ: Կարծում եք, որ մեր եղբոր և նահատակի արյան համար մենք հարված կհասցնենք Հարավային Աֆրիկայում կին դեսպանի՞ն», - ասել է Սալամին:
Նրա խոսքով, Թեհրանը պատասխանելու է նրանց, ովքեր ուղղակի կամ անուղղակի դեր են խաղացել այդ մեծ մարդու սպանության մեջ:
Հարակից հրապարակումներ`
- Թրամփը սխալմամբ տվել է գեներալ Սոլեյմանիի անունը
- Իրանը մահապատժի է ենթարկել «Mossad»-ի և ԿՀՎ-ի լրտեսին՝ Սոլեյմանիին մատնելու համար