Արձակուրդից վերադառնալուց հետո Հրայր Թովմասյանը մասնակցել է բոլոր նիստերին. ՍԴ
Սահմանադրական դատարանի աշխատակազմից հերքում են լուրն այն մասին, թե Հրայր Թովմասյանն աշխատանքի չի ներկայանում։
«Տեղեկացնում ենք, որ սույն թվականի հունիս ամսին տրամադրված արձակուրդից վերադառնալուց հետո պարոն Թովմասյանը մասնակցել է նշանակված բոլոր աշխատակարգային և Սահմանադրական դատարանի նիստերին (օգոստոսի 7, 18, 25, սեպտեմբերի 1, 15, 18), ուստի, նշված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը»,- հայտնում են ՍԴ-ից։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան