«Հրապարակ». Araratnews.am-ը՝ առցանց թիվի. Ամեն մեկը չի կարող նման ծախսերի տակ մտնել՝ հանուն իշխանությունների փիառի
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանության սրտի գործարար Խաչատուր Սուքիասյանին պատկանող araratnews.am-ը շուտով առցանց թիվի կդառնա։ Թիմը նախապատրաստական աշխատանքներ է տանում, վերջերս էլ համանուն մամուլի ակումբ բացվեց։
Այնպես որ, շուտով այս իշխանություններն էլ որևէ հիմք չեն ունենա դժգոհելու, որ, ի տարբերություն նախկինների, իրենք չեն տիրապետում մեդիառեսուրսների, քանի որ իշխանության երկուսուկես տարիների ընթացքում, կարելի է ասել, արդեն մոտ մեկ տասնյակի հասնող լրատվամիջոցներ ունեն, որոնց մի մասը՝ նորաբաց։
Պարզապես թիվի պահելը, ամենակոպիտ հաշվարկներով, նշանակում է ամսական 50-60 հազար դոլարի ծախս։ Ամեն մեկը չի կարող նման ծախսերի տակ մտնել՝ հանուն իշխանությունների փիառի»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում