«Հրապարակ». «Վայելեք կառավարական ընտանիքի բարքերը»
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ համացանցում մի տեսանյութ էր շրջանառվում. վարչապետի որդու՝ Աշոտ Փաշինյանի պարը՝ տարօրինակ, կասկածելի միջավայրում։ Տեսանյութն իր պատին, ապա կայքում տեղադրել էր Antifake.am կայքի հիմնադիր, «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար Նարեկ Սամսոնյանը։ Լուրեր ստացանք, որ մեծ ճնշումներ են գործադրվել Սամսոնյանի նկատմամբ՝ տեսանյութը հանելու պահանջով, անգամ գողական շրջանակներ են միջամտել։
Մեզ հետ զրույցում նա ասաց. «Չեմ հանելու տեսանյութը՝ մինչև չպարզեմ՝ վարչապետին որդի՞ն ա, իրա հոգի՞ն ա»։ Սամսոնյանը գրել էր. «Հայաստան. երկիր, որտեղ վարչապետի որդին նման անհասկանալի պայմաններում և հանգամանքներում ինքնամոռաց պարում է անհասկանալի միջավայրում: Իսկ վերջում երևում է արդեն հայտնի Ասյա Խաչատրյանը, դրանից առաջ էլ՝ սպիտակ խալաթով մարդիկ և վարչապետի որդի Աշոտը: Էսքանից հետո հայր Փաշինյանը լրիվ «հիմքերն ունի» քննարկելու այլ գործիչների անձնական կյանքը: Վայելեք կառավարական ընտանիքի բարքերը»:
Արդյոք իր վրա ճնշումներ եղե՞լ են՝ տեսանյութը հեռացնելու պահանջով։ Սամսոնյանն ասաց. «Չեմ ուզում մեկնաբանել, սակայն ցանկացած ճնշման փորձ, որևէ պարագայում, ակնհայտ քաղաքական մոտիվներ կարող է ունենալ»։
Ապա ավելացրեց. «Թող հանրությունը գնահատական տա մարդկանց անձնական կյանքի, ընտանիքների մասին հրապարակային ու առանց ամոթի խոսող վարչապետի ընտանիքի մասին»։
Նարեկ Սամսոնյանը հավելեց, որ չի հեռացնելու նյութը։ «Մենք կառավարությանը հարցում ենք ուղարկել, խնդրել ենք պարզաբանել, ի վերջո, վարչապետի ընտանիքին է վերաբերում՝ կարող ա՞ ինքը չի, իրա հոգին ա։ Մինչև այդ պատասխանը չունենամ, տեսանյութը հանելու մտադրություն չունեմ»,- ասաց Սամսոնյանը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան