Ճապոնիան 2,6 մլրդ դոլար ներդրում կկատարի տիեզերքի հետազոտման գործում
Հաջորդ ֆինանսական տարում (2021 թ. ապրիլի 1-2022 թ. մարտի 31) Ճապոնիայի ավիատիեզերական գործակալության («JAXA») բյուջեն կկազմի ռեկորդային 2,6 մլրդ դոլար: Ծախսերի ավելացումը պայմանավորված է Տոկիոյի ՝ ամերիկյան լուսնային ծրագրին մասնակցելու մտադրությամբ, փոխանցում է news.ru-ն։
Նշվում է, որ Միացյալ Նահանգները մասնակից երկրներին կտրամադրի ծրագրի շրջանակներում գործողությունների հնարավորություններ՝ կախված նրանց ներդրումից: «JAXA»- ի հաջորդ տարվա բյուջեն այս ծրագրի համար կկազմի 770 միլիոն դոլար։
Ըստ «Կիոդո» գործակալության, այդ գումարից 580 մլն-ը կուղղվի «HTV-X» բեռնատար անօդաչու թռչող սարքի զարգացմանը, որը բեռ կհասցնի լուսնային բազա, ևս 72 մլն-ը կծախսվի դեպի Լուսին մոդուլի մշակման վրա:
Ճապոնիայի ավիատիեզերական գործակալությունը հիմնադրվել է 2003 թվականին: Այս ընթացքում նրա բյուջեն երբեք չի գերազանցել 1,91 միլիարդ դոլարը:
Ավելի վաղ Վաշինգտոնը հայտարարել էր լուսնային ծրագրի վերսկսման մասին, որը ստացել էր «Արտեմիս» անվանումը: Ծրագրի շրջանակում ԱՄՆ-ը նախատեսում է վերադառնալ և պահպանել անձի մշտական ներկայությունը Երկրի արբանյակում, ինչը կլինի դեպի Մարս մարդատար առաքելության առաջին քայլը։
Հարակից հրապարակումներ`
- «Falcon 9» հրթիռը 57 արբանյակներով արձակվել է տիեզերք
- Դուրս կգան, կզրուցեն և կվերադառնան. ՆԱՍԱ-ն՝ տիեզերք թռչող զբոսաշրջիկների մասին
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա