Գվարդիոլան առաջին անգամ մեկնաբանել է Մեսսիի անհաջող տրանսֆերը
Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան առաջին անգամ մեկնաբանել է կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի անհաջող տրանսֆերը, փոխանցում է «Լենտա.ռու»-ն։
«Ես կարիք չունեմ ինչ-որ բան բացատրելու: Լեոն ամեն ինչ բավականին լավ բացատրեց, ենթադրում եմ, որ ավելացնելու բան չունեմ: Նա ֆուտբոլիստ է՝ ստեղծված «Բարսելոնայի» համար, այն ակումբի, որը ես սիրում եմ», - ասել է Գվարդիոլան:
Սեպտեմբերի 16-ին «Բարսելոնայի» նոր մարզիչ Ռոնալդ Կումանը մեկնաբանել էր հարձակվողի՝ ակումբից հեռանալու փորձը: Կումանն ասել էր, որ իրավիճակին իր վրա գրեթե չի ազդել՝ շեշտելով, որ հիմնական բախումը տեղի է ունեցել Մեսսիի ու ակումբի ղեկավարության միջև։
Սեպտեմբերի 4-ին հարձակվողը հայտարարել է, որ կմնա «Բարսելոնա»-ում: Նրա խոսքով, ինքը ակումբում երջանիկ չէր և ցանկանում էր հեռանալ, սակայն պայմանագրով նախատեսված իրավական վեճերի պատճառով ստիպված է մնալ թիմում: Մեսսիի հիմնական հավակնորդը համարվում էր «Մանչեսթեր Սիթին»:
Մեսսին կատալոնական ակումբում է խաղում 2003 թվականից: Թիմի հետ նա դարձել է Իսպանիայի տասնակի չեմպիոն և Չեմպիոնների լիգայի քառակի հաղթող: Բացի այդ, արգենտինացին ունի վեց ոսկե գնդակ:
Հարակից հրապարակումներ`
- Հաջորդ մրցաշրջանում Մեսսին մնում է «Բարսելոնայի» ավագ
- Փորձագետը կարծում է, որ Մեսսին կարիերան կավարտի «Բարսելոնա»-ում
- Լիոնել Մեսսին հայտարարել է՝ մնում է «Բարսելոնայում»
- Մեսսիի հայրը հայտնել է, որ իր որդու հատուցման 700 միլիոն եվրոյի դրույթը սպառվել է
- Դատավարությունից խուսափելու համար Մեսսին մտափոխվել է հեռանալ «Բարսելոնայից»