Չինաստանում ուսուցիչը ծեծելով սպանել է աշակերտին՝ սխալ պատասխանելու համար
Չինաստանի Սիչուան նահանգում մաթեմատիկայի ուսուցիչը ծեծելով սպանել է տարրական դպրոցի մի աշակերտի՝ իր երկու հարցերին սխալ պատասխանելու համար, գրում է «Oriental Daily»-ն՝ վկայակոչելով աղջկա ընտանիքին:
Հաղորդվում է, որ սեպտեմբերի 10-ին, Չինաստանը նշում էր Ուսուցչի օրը, իսկ տասը տարեկան աղջիկը ծաղիկներով գնացել է դպրոց՝ շնորհավորելու իր ուսուցիչներին, այդ թվում՝ մաթեմատիկայի ուսուցչուհուն:
Իսկ դասի ժամին նա չի կարողացել պատասխանել մաթեմատիկայի ուսուցչուհու տված երկու հարցերին: Որպես սխալ պատասխանի պատիժ՝ ուսուցիչը աղջկան ստիպել է ծնկի իջնել, ապա սկսել է ձգել նրա ականջները և հարվածել երեխայի գլխին:
Ըստ աղջկա երկվորյակ քրոջ, որը նույն դասարանում է սովորում, ծեծվելու ընթացքում քույրը չի կարողացել ոտքի կանգնել: Դպրոցական աղջիկը կարողացել է վերադառնալ իր տեղը միայն դասընկերների օգնությամբ:
Գրեթե երեք ժամ անց ուսուցիչը զանգահարել է աղջկա տատիկին և խնդրել նրան՝ գալ և աղջկան դպրոցից տանել տուն՝ նրա ոչ պատշաճ արտաքին տեսքի պատճառով:
Հասնելով դպրոց՝ տատը տեսել է, որ թոռնուհին չի կարողանում խոսել և բացել աչքերը: Նրան տեղափոխել են հիվանդանոց, բայց բժիշկներին չի հաջողվել փրկել աղջկա կյանքը։
Ըստ տատիկի, աղջիկը շատ է վախեցել հաճախել այս ուսուցչի դասերին, քանի որ նա հաճախ էր դիմում ֆիզիկական բռնության, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա