Պետրոսյանը նշել է Ստեպանենկոյից ամուսնալուծության պատճառը
Հումորիստ Եվգենի Պետրոսյանը նշել է Ելենա Ստեպանենկոյից ամուսնալուծության պատճառը: Արտիստի խոսքով, իր նախկին կինը իրեն կյանքից դուրս էր նետել։ Լենտա.ռու-ի հաղորդմամբ, նա գրել է այդ մասին Ինսթագրամում։
Օգտատերերից մեկը դատապարտել է հումորիստին ամուսնալուծության համար՝ գրելով, որ այժմ «մոդայիկ ավանդույթ է դարձել նետել այն կանանց, որոնք սպառել են իրենց ներուժը»: Պետրոսյանը առարկել է. «Ես Ելենա Ստեպանենկոյին չեմ նետել իմ կյանքից, նա է դա արել, ընդ որում՝ շատ վաղուց»:
Ելենա Ստեպանենկոն և Եվգենի Պետրոսյանը 33 տարվա ամուսնությունից հետո բաժանվել են 2018-ի նոյեմբերին: Դրանից հետո Պետրոսյանը հինգերորդ անգամ ամուսնացել է իր 31-ամյա օգնական Տատյանա Բրուխունովայի հետ: 2020 թվականի մարտին զույգը ունեցել է երեխա, որը Տատյանայի առաջին, իսկ 74-ամյա Պետրոսյանի համար երկրորդ երեխան է:
Հարակից հրապարակումներ`
- Եվգենի Պետրոսյանը ցույց է տվել փոքրիկ որդուն
- Եվգենի Պետրոսյանն առաջին անգամ հրապարակել է նոր կնոջ հետ լուսանկար
- 74-ամյա Եվգենի Պետրոսյանը պատասխանել է երեխայի ծննդյան մասին լուրերին
- Եվգենի Պետրոսյանը չի կարողանում իր տուն մտնել