COVID-19-ից բուժվածների թվով Հնդկաստանն աշխարհում առաջատար է
Հնդկաստանում կորոնավիրուսով վարակված մարդկանց ընդհանուր թիվն անցած օրվա ընթացքում աճել է 93,337-ով և կազմել է 5,308,014։
Հնդկաստանի Առողջապահության և ընտանիքի բարեկեցության նախարարության տվյալների համաձայն, 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսային վարակից բուժված մարդկանց թիվն աճել է 95,880-ով և կազմել 4,208,431, ինչը երկրին այս ցուցանիշում առաջատար է դարձնում, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։
«Հնդկաստանը շրջանցեց ԱՄՆ-ին՝ դառնալով աշխարհում COVID-19-ից վերականգնվածների թվով առաջատար երկիր: Վերականգնված մարդկանց ընդհանուր թիվը գերազանցել է 4,2 միլիոնը», - ասվում է նախարարության թվիթերյան էջում։
Նշվում է, որ ընդհանուր առմամբ,երկրում հիվանդությունից վերականգնման մակարդակը 79.28% է, ինչը, ըստ Առողջապահության նախարարության, ամենաբարձր ցուցանիշն է աշխարհում:
Միևնույն ժամանակ, օգոստոսի 4-ից ի վեր երկիրը շարունակում է մնալ առաջատար՝ վարակված մարդկանց թվի ամենօրյա աճով:
Մեկ շաբաթ շարունակ նոր դեպքեր թիվի օրական աճը 90 հազարից ավելի է: Ընդհանուր հաստատված դեպքերի թվով Հնդկաստանը աշխարհում երկրորդն է և զիջում է միայն ԱՄՆ-ին (6,724,667 դեպք` ըստ ամերիկյան Ջոն Հոփքինսի համալսարանի տվհյալների):
Գերատեսչության տվյալներով, Հնդկաստանում հիվանդության հետևանքով մահվան դեպքերը 24 ժամվա ընթացքում աճել են 1, 247-ով և հասել 85, 619-ի, ինչը ԱՄՆ-ից և Բրազիլիայից հետո աշխարհում երրորդ ամենաբարձր ցուցանիշն է: Ներկայումս Հնդկաստանում կորոնավիրուսային հիվանդությունից բուժվում է 1, 013, 964 հիվանդ:
Հարակից հրապարակումներ`
- COVID-19- ի դեպքերի քանակով Հնդկաստանը աշխարհում զբաղեցնում է երկրորդ տեղը
- Հնդկաստանում յոթ օր սուգ է
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա