Վրաց-ռուսական բանակցություններ սեպտեմբերին չեն լինի
Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի հետ Պրահայում բանակցությունների հաջորդ փուլը հետաձգվել է մինչև հոկտեմբեր: Այս մասին շաբաթ օրը «ՏԱՍՍ»-ին հայտնել է Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների հարցերով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն:
«Առաջին հերթին պետք է նշեմ, որ մենք դիտարկում ենք աշխարհում նոր կորոնավիրուսի տարածման հետ կապված համաճարակային իրավիճակը: Գիտեք, որ մի շարք երկրներում, ներառյալ Եվրոպայում, սկսվում է վիրուսի այսպես կոչված երկրորդ ալիքը: Կարասինը և ես փորձում ենք գտնել հարմար ժամանակը: Դա գուցե լինի հոկտեմբերին»,- ասել է նա:
Վրացի դիվանագետը մեկնաբանել է նաև 2019-ի հուլիսին ընդհատված ՌԴ ուղիղ չվերթների հնարավոր վերականգնման թեմա ՝ նշելով, որ Մոսկվան բազմիցս հայտարարություններ է արել թռիչքների վերսկսման մասին, սակայն դեռ հստակեցում չկա:
«Եթե Ռուսաստանի ղեկավարության կողմից կա քաղաքական կամք, մենք պատրաստ ենք օդային երթևեկության վերսկսման հարցը օրակարգ մտցնել», - եզրափակել է նա:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան