Նավալնին պատմել է կոմայից դուրս գալու և իր բուժման մասին
Բլոգեր Ալեքսեյ Նավալնին խոսել է կոմայից դուրս գալու և Բեռլինի «Չարիտե» հիվանդանոցում բուժում ստանալու մասին, փոխանցում է «Գազետա.ռու»-ն։
«Եկեք պատմեմ, թե ինչպես է ընթանում իմ վերականգնումը: Սա պարզ ճանապարհ է, չնայած երկար: Այժմ կան խնդիրներ, օրինակ, իմ ձեռքում գտնվող հեռախոսը քարի պես անօգուտ է, իսկ սեփական ձեռքով ջուր խմելը՝ գրավչություն», - գրել է նա ինսթագրամյան իր էջում:
Նավալնիի խոսքով՝ ինքը վերջերս չի ճանաչել մարդկանց և չի պատկերացրել՝ ինչ ու ինչպես խոսել նրանց հետ։
«Հիմա ես մի տղա եմ, որի ոտքերը դողում են, երբ նա աստիճաններով բարձրանում է»,- ասել է բլոգերը:
Նա հավելել է, որ առջևում դեռ շատ չլուծված խնդիրներ կան, բայց Բեռլինի կլինիկայի բժիշկներն արդեն լուծել են հիմնականը՝ նրանք իրեն դուրս են բերել կոմայից։
Օգոստոսի 20-ին ինքնաթիռը, որով թռչում էր Նավալնին, շտապ վայրէջք է կատարել Օմսկում: Բլոգերը հոսպիտալացվել է, քանի որ իրեն վատ է զգացել: Ավելի ուշ Նավալնին տեղափոխվել է Բեռլինի «Չարիտե» կլինիկա: Նա կոմայի մեջ էր ավելի քան երկու շաբաթ:
Հարակից հրապարակումներ`
- Մակրոնը և Թրյուդոն կոչ են անում անաչառ հետաքննություն անցկացնել Նավալնիի հետ կատարվածի վերաբերյալ
- Եվրոպական խորհրդարան․ Սահմանել պատժամիջոցներ Բելառուսի նախագահի և Նավալնիին թունավորողների դեմ
- Ալեքսեյ Նավալնիի հյուրանոցի համարում ջրի շիշի վրա հայտնաբերվել են Նովիչոկի հետքեր
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին