«ByteDance»-ը վիճարկել է ԱՄՆ-ում «TikTok»-ը արգելափակելու որոշումը
Չինական «ByteDance» ընկերությունը, որին և պատկանում է «TikTok» ծառայությունը, դիմել է Վաշինգտոնի դատարան՝ վիճարկելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի որոշումը՝ երկրում հավելվածն արգելափակելու մասին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Հայցը ներկայացվել է ուրբաթ երեկոյան: Ընկերությունը պնդում է, որ Թրամփը գերազանցել է իր մանդատը և քաղաքական նկատառումներից ելնելով է հավելվածն արգելափակել, այլ ոչ թե երկրի համար «արտակարգ ու ծայրահեղ սպառնալիքը» կանխելու համար: Արգելքը խախտում է նաև ազատ խոսքի իրավունքը, որը երաշխավորված է ԱՄՆ Սահմանադրությամբ, ասվում է փաստաթղթում:
Ըստ բողոքի, Թրամփի գործողությունները կարող են «ոչնչացնել առցանց համայնքը, որում միլիոնավոր ամերիկացիներ են հավաքվել իրենց արտահայտվելու համար»:
Ընկերությունը նշել է, որ իշխանությունները անտեսել են ապացույցները, որոնք ցույց են տալիս, որ «TikTok»-ը կատարում է ԱՄՆ-ի օգտագործողներին անվտանգ պահելու իր պարտավորությունները:
Ավելի վաղ ԱՄՆ իշխանությունները հայտարարել էին սեպտեմբերի 20-ից «TikTok» և «WeChat» չինական ծրագրերը ներբեռնելու արգելքի մասին: Միևնույն ժամանակ, Առևտրի նախարարությունը նշել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մինչև նոյեմբերի 12-ը ժամանակ է տվել «TikTok»- ին `ազգային անվտանգության հետ կապված խնդիրը վերացնելու համար, եթե այդ խնդիրները լուծվեն, «TikTok»- ի արգելափակումը կարող է վերացվել:
Հարակից հրապարակումներ`
- TikTok-ը չի վաճառվի. ԱՄՆ-ում կհամագործակցի ամերիկյան Oracle Corp-ի հետ
- Չինական ByteDance ընկերությունը չի ցանկանում ԱՄՆ-ին վաճառել TikTok-ի ալգորիթմը
- Չինաստանը նախընտրում է փակել «TikTok»-ը ԱՄՆ-ում, քան վաճառել այն
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա