«Եվրոպական եռյակը» կրկին մերժում է ԱՄՆ-ին՝ Իրանի դեմ պատժամիջոցներ կիրառելու հարցում
Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան կրկին մերժել են ԱՄՆ-ի նախաձեռնությունը՝ ուղղված Իրանի դեմ ՄԱԿ-ի պատժամիջոցները վերադարձնելուն։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ուղղված նամակում երկրները նշել են, որ սեպտեմբերի 20-ին սահմանափակումները չեն վերականգնվի, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը՝ հղում տալով «Ռոյթերս»-ին։
Ինչպես նշված է բողոքարկման տեքստում, սահմանափակումները վերադարձնելու ուղղությամբ ձեռնարկված ցանկացած գործողություն իրավական ուժ չի ստանալու։
2018-ին Վաշինգտոնը դուրս եկավ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Չինաստանի, Ֆրանսիայի և Գերմանիայի կողմից Թեհրանի հետ մշակված համատեղ գործողությունների համապարփակ ծրագրից, որպեսզի հաղթահարի իրանական միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամը։ Դրանից հետո սկսվեց Իրանի վրա առավելագույն ճնշում գործադրելու ամերիկյան արշավը, որն ուղղված էր Իսլամական պետությանը տնտեսապես խեղդելուն:
Օգոստոսի սկզբին ԱՄՆ-ը, կրկին մեղադրելով Իրանին միջուկային գործարքը խախտելու մեջ, հայտարարեց «JCPOA» ընթացակարգի շրջանակներում Թեհրանի դեմ ՄԱԿ-ի պատժամիջոցները վերականգնելու մտադրության մասին: Օգոստոսի 20-ին ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն Վաշինգտոնի համապատասխան խնդրանքը փոխանցել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահին: Ըստ Միացյալ Նահանգների՝ պատժամիջոցները կարող են գործել 30 օրվա ընթացքում:
Սեպտեմբերի 11-ին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Չինաստանի արտգործնախարար Վան Յիի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում շեշտել էր, որ Ռուսաստանը և Չինաստանը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամների մեծ մասի հետ միասին, չեն ընդունի «JCPOA»-ն կազմաքանդելու ամերիկյան փորձերը:
Հարակից հրապարակումներ`
- Իրանը բողոքել է ԱՄՆ-ի նախագահի սպառնալիքների դեմ
- ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանում Միջազգային քրեական դատարանի երկու աշխատակիցների նկատմամբ
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան