Հարավային Կալիֆոռնիայում երկրաշարժ է տեղի ունեցել
Հարավային Կալիֆոռնիայում տեղական ժամանակով ուրբաթ երեկոյան տեղի է ունեցել երկրաշարժ՝ նախնական 4,5 մագնիտուդով, փոխանցում է Latimes.com-ը:
Ըստ աղբյուրի, ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը հայտնել է՝ երկրաշարժի էպիկենտրոնը տեղակայված է Էլ Մոնթեից շուրջ 2 կմ և Լոս Անջելեսից գրեթե 16 կմ արևմուտք։
Նշվում է, որ Երկրաշարժը ցնցել է շենքեր։ Այն զգացվել է Սան Դիեգոյում, Վալենսիայում և Սան Ֆերնանդոյի շրջանում։ Զոհերի և պատճառված վնասի մասին տեղեկություններ չեն հաղորդվում, սակայն Լոս Անջելեսի հրշեջ դեպարտամենտը բնակիչներին նախազգուշացրել է նախապատրաստվել հետցնցումների։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա