Աննա Մելիքյանի «Երեքը» «Կինոտավրում» մրցանակ է ստացել
Ռուսաստանաբնակ հայազգի ռեժիսոր Աննա Մելիքյանի «Երեքը» ֆիլմը ռուսական «Կինոտավր» մրցույթում արժանացել է մրցանակի օպերատորական աշխատանքի համար։ Այս մասին գրում է Վեստի.ռու կայքը։
«Երեքը» և ևս 12 լիամետրաժ ֆիլմ ընդգրկված էին հիմնական մրցութային ծրագրում։ Աննա Մելիքյանի «Երեքը» սիրային եռանկյունու մասին է։
«Կինոտավր» 31-րդ կինոփառատոնի գրան պրի մրցանակը ստացել է Դմիտրի Դավիդովի «Խրտվիլակ» ֆիլմը։
Կինոփառատոնը փակվել է Անդրեյ Կոնչալովսկու «Թանկագին ընկերներ» ֆիլմով։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան