«Կինոն երբեք չի մեռնի»
Երեկ կորոնավիրուսի համաճարակի ֆոնին բացվել է Սան Սեբաստիայի 68-րդ միջազգային կինոփառատոնը: Եվրանյուզի հաղորդմամբ, ֆորումի մասնակիցների և հյուրերի առողջության ապահովման համար տեղական իշխանությունները և կազմակերպիչները ձեռնարկել են մի շարք հատուկ միջոցառումներ` կրճատելով, մասնավորապես, հանդիսատեսի առավելագույն թույլատրելի քանակը և սահմանափակելով կինոդիտումների քանակը:
Փառատոնի շրջանակներում բազմաթիվ միջոցառումներ, որոնց ժյուրին այս տարի ղեկավարում է իտալացի ռեժիսոր Լուկա Գուադանյինոն, կանցկացվեն առցանց, բայց հանդիսավոր բացմանը մեկ անգամ չէ, որ հնչել է՝ կինոն, ըստ էության, ավելի լավ է դիտել կինոթատրոնում:
«Կինոն երբեք չի մեռնի»,- հայտարարել է փառատոնի հյուր, Կաննի կինոփառատոնի տնօրեն Թիերի Ֆրեմոն:
Սան Սեբաստիայի փառատոնն անցկացվում է 1953 թվականից և համարվում է ամենահեղինակավորներից մեկը Եվրոպայում: Այն մեկ անգամ չէ, որ դարձել է համաշխարհային կինեմատոգրաֆիայի խորհրդանշական պրեմիերաների հարթակ:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա