Կարեն Խաչատրյանի ծննդյան 100-ամյակն է
Այսօր լրանում է հայազգի կոմպոզիտոր, թատերական գործիչ, մանկավարժ Կարեն Խաչատրյանի 100-ամյակը։
Կարեն Խաչատրյանը՝ ստեղծագործական հայտնի դինաստիայի ներկայացուցիչ է, դինաստիա, որը տվել է հիանալի գործիչներ երաժշտության և թատրոնի ոլորտներում։ Նա Արամ Խաչատրյանի եղբորորդին է։
Կոմպոզիտորը 1950 թվականին ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիայի ստեղծագործական բաժինը, 1952 թվականին՝ ասպիրանտուրան։
orpheusradio.ru-ն գրում է, որ ի տարբերություն Արամ Խաչատրյանի, Կարեն Խաչատրյանը ծնվել և ողջ կյանքն անցկացրել է Մոսկվայում, փաստացի ուղիղ կապ չի ունեցել իր պատմական հայրենիքի ազգային արվեստի հետ, որի վրա մեծապես հենվել է նրա տաղանդավոր ազգականը։
Կարեն Խաչատրյանն առաջին անգամ Հայաստան է այցելել 30 տարեկանում, և իր աշխատանքներում ավելի մոտ էր ռուսական և եվրոպական երաժշտական դասականների ավանդույթներին, որոնք նախընտրել էին նրա ականավոր ուսուցիչները։
Կարեն Խաչատրյանի հիմնական ստեղծագործություններն են ջութակի և դաշնամուրի համար, թավջութակի և դաշնամուրի համար սոնատները, երեք գործողությունով Չիպոլինո բալետը (1974)։ Գրել է բալետ («Չիպոլինո», 1972 թ., ՍՍՀՄ պետական մրցանակ, 1976), օպերետ («Պարզ աղջիկը», բեմադրվել է 1959 թ.), օրատորիա («Պատմության մի ակնթարթ», 1971 թ.) և այլն։ Կարեն Խաչատրյանի գրչին են պատկանում նաև երկու աֆրիկյան պետությունների՝ Զանզիբարի և և Սոմալիի հիմները։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա