ՌԴ-ն ԵԱՏՄ երկրներից միայն Հայաստանի հետ սահմանը չի բացում
Ռուսաստանը սեպտեմբերի 21-ից վերսկսում է թռիչքները ԵԱՏՄ երկրներից Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի հետ։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին ուրբաթ օրը լրագրողներին հայտնել են կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի օպերատիվ շտաբում։
Նշվում է, որ նիստի ըթնացքում որոշում է կայացվել փոխադարձության հիմքով վերսկսել միջազգային ավիահաղորդացությունը Ղազախստանի (քաղաք՝ Նուր-Սուլթան), Ղրղսզստանի (Բիշկեք) և Բելառուսի (քաղաք Մինսկի) հետ։ Հաղորդվում է նաև, որ չվերթներ իրականացվելու են շաբաթական մեկ անգամ։
Բացի այդ, սեպտեմբերի 27-ից Ռուսաստանը կվերսկսի միջազգային թռիչքները Հարավային Կորեայի հետ։
Նշենք՝ ԵԱՏՄ երկրներից միայն Հայաստանն է մնում, որի հետ ՌԴ-ն դեռ սահմանները չի բացում։ Երեկ ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը լրագրողներին ասել էր, նման հարցերը, բնականաբար, քննարկվում են և երկկողմ մակարդակում, և ԵԱՏՄ շրջանակում:
«Սակայն, վերջնարդյունքում որոշիչ է համաճարակային իրավիճակի զարգացումը»,- նշել էր նա:
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ-ում ՌԴ դեսպանն ասել է՝ որն է որոշիչ գործոնը սահմանները բացելու համար
- ՌԴ մեկնել ցանկացողները ՔՊԿ գրասենյակի ներսում են՝ առանց լրագրողների
- «ՀՀ քաղաքացին վախենում է գալ Հայաստան». ՌԴ մեկնել ցանկացողների բողոքի ակցիա
- ՌԴ մեկնել ցանկացողները ՔՊԿ գրասենյակի դիմաց կսպասեն այնքան մինչև ստանան իրենց հարցերի պատասխանները
- Վարչապետի խոսնակը դիմել է ՌԴ մեկնել ցանկացողներին
- Մեր պայքարը քաղաքական չէ, մենք ուզում ենք գնալ մեր տուն. ՌԴ մեկնել ցանկացող քաղաքացի