Կորոնավիրուսով վարակված կինը մասնակցել է թոռան հարսանիքին և մահացել
Կորոնավիուսով վարակված մի կին մահացել է թոռան հարսանիքին մասնակցելուց մի քանի օր անց, հայտնում է «The Sun»-ը:
Նորապսակները տատիկի հետ համատեղ լուսանկար են հրապարակել համացանցում և քննադատվել օգտատերերի կողմից՝ ուրիշների առողջության նկատմամբ անպատասխանատու վերաբերմունքի համար:
Հարսնացուն, որպես արդարացում, մեկնաբանություններում գրել է, որ տատիկը հյուրերից հեռու է կանգնել, իսկ հրապարակված լուսանկարը միակն էր, որում նրանք միասին էին։
Նա չի նշել տարեց կնոջ մահվան պատճառը, այնուամենայնիվ, յուրաքանչյուր ոք, ում մոտ ախտորոշվում է կորոնավիրուսային հիվանդություն, պետք է պարտադիր ինքնամեկուսանա` դրա տարածումից խուսափելու համար, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Հարակից հրապարակումներ`
- COVID-19-ից բուժվածների թվով Հնդկաստանն աշխարհում առաջատար է
- Բրիտանիայի վարչապետը հայտնել է երկրում կորոնավիրուսի երկրորդ ալիքի բռնկման մասին
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա